Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Վաճառքի ներկայացուցիչ

Smart Wolves IT

Աշխատավայր` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Չի պահանջվում, Սկսնակ, Միջին, Փորձառու
Ոլորտ` Ճարտարապետություն, Շինարարություն, Անշարժ Գույք
Վերջնաժամկետ`
16.09.2026

Նկարագրություն

Մեր շինարարական ընկերությունը փնտրում է ակտիվ և նախաձեռնող Վաճառքի ներկայացուցչի՝ առանձնատների վաճառքի նախագծի համար։

Փնտրում ենք պատասխանատու և հաղորդակցվող աշխատակցի, ով կկարողանա աշխատել պոտենցիալ հաճախորդների հետ, ներկայացնել նախագիծը և ակտիվ մասնակցել վաճառքի գործընթացին։

Պարտականություններ

  • Պատասխանել գովազդային արշավներից, սոցիալական ցանցերից, կայքից և հայտարարությունների հարթակներից ստացված զանգերին ու հաղորդագրություններին։
  • Կապ պահպանել պոտենցիալ հաճախորդների հետ, կատարել հետադարձ կապ և վարել հաճախորդների ցանկ։
  • Կազմակերպել և իրականացնել հաճախորդների այցեր շինհրապարակ, ներկայացնել նախագիծն ու առանձնատները։
  • Լուրջ հետաքրքրված հաճախորդներին փոխանցել մենեջմենթին՝ հետագա բանակցությունների համար։
  • Տեղադրել և պարբերաբար թարմացնել հայտարարություններ List.am-ում և այլ համապատասխան հարթակներում։
  • Ակտիվորեն կապ հաստատել անշարժ գույքի գործակալների և գործակալությունների հետ, ներկայացնել նախագիծը և տրամադրել անհրաժեշտ նյութերը։
  • Հետևել Facebook, Instagram և TikTok էջերի հաղորդագրություններին ու մեկնաբանություններին և կապ հաստատել պոտենցիալ հաճախորդների հետ։
  • Համակարգել SMM-ի հետ վաճառքին նպաստող լուսանկարների, տեսանյութերի և այլ կոնտենտի պատրաստումն ու թարմացումը։
  • Հետևել կայքում նախագծի և շինարարության ընթացքի վերաբերյալ տեղեկատվության թարմացմանը։
  • Ներկայացնել կարճ շաբաթական հաշվետվություն՝ հաճախորդների, գովազդի արդյունքների, շինհրապարակ այցելությունների, հայտարարությունների և գործակալների հետ աշխատանքի վերաբերյալ։

Պահանջներ

  • Հայերեն և ռուսերեն լեզուների լավ իմացություն։
  • Հաղորդակցման և բանակցելու լավ հմտություններ։
  • Ակտիվություն, նախաձեռնողականություն և պատասխանատվություն։
  • Սոցիալական ցանցերից և օնլայն հարթակներից օգտվելու լավ հմտություններ։
  • Վաճառքի նկատմամբ ստեղծագործ մոտեցում և նոր հաճախորդներ ներգրավելու ցանկություն։
  • Անշարժ գույքի կամ վաճառքի ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն։


Մենք առաջարկում ենք

  • Աշխատանք զարգացող շինարարական ընկերությունում։
  • Ֆիքսված աշխատավարձ + վաճառքից բոնուսային համակարգ։
  • Շինհրապարակ հաճախորդների այցերի համար անհրաժեշտության դեպքում ընկերությունը
  • տրամադրում է մեքենա և վարորդ։
  • Աշխատանքի համար անհրաժեշտ գովազդային, ֆոտո և վիդեո նյութեր։
  • Մենեջմենթի անմիջական աջակցություն վաճառքի գործընթացում։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր
Երկ - Ուրբ 10։00 - 18։00

Ընկերության մասին
address
Աշխատակիցների քանակ
1-15
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում