Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Վաճառքի ներկայացուցիչ

Արիդես ՍՊԸ

Աշխատավայր` Մալաթիա-Սեբաստիա, Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Միջին, Փորձառու
Ոլորտ` Ադմինիստրատիվ, Գրասենյակային, Արտադրություն, Գործառնություն
Վերջնաժամկետ`
10.07.2026

Նկարագրություն

«Բարրի Գրուպ» Ընկերությունը փնտրում է վաճառքի ներկայացուցիչ՝ թիմը համալրելու նպատակով։
«Բարրի Գրուպ»-ը միջազգային արտադրական և առևտրային ընկերությունների խումբ է, որը մասնագիտանում է բժշկական սարքավորումների արտադրության, վերականգնողական բուժման և խնամքի ոլորտներում: Մենք ոչ միայն վաճառում ենք, այլև մշակում և շուկայում դարձնում ենք հասանելի մեր սեփական արտադրանքի լուծումները, զարգացնում ենք մանրածախ առևտրի ցանցը և ընդլայնում մեր B2B գործունեությունը: Մեր նպատակն է մեր հաճախորդներին տրամադրել բարձրորակ արտադրանք և փորձագիտական ​​լուծումներ:

Պարտականություններ

  • Հաճախորդների բազայի ձևավորում, զարգացում և պահպանում
  • Հանդիպումների կազմակերպում և հաճախորդների հետ բանակցությունների վարում
  • Ապրանքատեսականու ներկայացում և մասնագիտական խորհրդատվության տրամադրում
  • Հաճախորդների կարիքների բացահայտում և համապատասխան առաջարկների մշակում
  • Վաճառքի պլանի ապահովում և նպատակային ցուցանիշների կատարում
  • Վճարումների և հաշիվների ստացման վերահսկողություն
  • Գործարքների ուղեկցում՝ պատվերի ձևավորումից մինչև առաքում
  • Շուկայի և մրցակիցների մշտադիտարկում և վերլուծություն
  • Մասնակցություն նոր արտադրանքների ներմուծման գործընթացին
  • Հաճախորդների և վաճառքների վերաբերյալ հաշվետվությունների կազմում

Պահանջներ

  • Վաճառքի ոլորտում աշխատանքային փորձ՝ 1-3 տարի (ցանկալի է՝ B2B)
  • Բանակցություններ վարելու և երկարաժամկետ համագործակցային հարաբերություններ կառուցելու հմտություններ
  • Շրջագայական աշխատանքի պատրաստակամություն
  • Առարկությունների հետ արդյունավետ աշխատելու կարողություն
  • Ինքնուրույնություն աշխատելու կարողություն, արդյունքի վրա կենտրոնացվածություն
  • Excel և CRM համակարգերի (օր.՝ 1C) հետ աշխատելու հիմնական հմտություններ
  • Հայերենի և ռուսերենի լավ իմացություն
  • Անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն

Հավելյալ նշումներ

  • Կայուն աշխատանք
  • Կարիերայի և մասնագիտական ​​աճի հնարավորություն
  • Աշխատանք անմիջապես ղեկավարի հետ
  • Մասնակցություն ընկերության առանցքային նախագծերին
  • Մրցունակ աշխատավարձ
  • Կորպորատիվ զեղչեր մեր արտադրանքը ձեռք բերելու դեպքում
  • Համատեղ կորպորատիվ միջոցառումներ և երեկույթներ
  • Աշխատանքային օրեր և ժամեր՝ 09:00-17․30, հնգօրյա աշխատանքային շաբաթ
  • Աշխատանքային հարաբերությունների կառուցում համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի
Ընկերության մասին
address
Հասցե
Րաֆֆու փողոց 111
address
Աշխատակիցների քանակ
51-150
Phone
Հեռ.
37441570227

Արիդես ընկերությունը զբաղվում է բժշկական բազմաֆունկցիոնալ մահճակալների և վերականգնողական պարագաների, բժշկական կահույքի, օժանդակ այլ պարագաների, աղե լամպերի, ալկոթեստերների և պուլսօքսիմետրերի արտադրությամբ։

Տեսնել ավելին
Առավելություններ
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Medical insurance
Բժշկական ապահովագրություն
Free tea, coffee and refreshments
Անվճար սուրճ, թեյ, հյուրասիրություն
Trainings
Թրեյնինգներ
Free parking
Անվճար կայանում
No dress code
Հագուստի կոդի բացակայություն
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Լուսանկար

նշեք նվազագույն ակնկալվող աշխատավարձի շեմը *

Այս դաշտը պարտադիր է

քանի տարվա փորձ ունեք վաճառքի ոլորտում *

Այս դաշտը պարտադիր է

Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում