Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Վաճառքի ներկայացուցիչ

Barista Market Armenia

Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Վաճառք, Առևտուր
Վերջնաժամկետ`
06.09.2024
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Barista Market ընկերությունը հիմնադրվել է 2021թ. և հանդիսանում է Tonino Lamborghini, Lamborghini Wine, Mtevino և IL Group ըմպելիքների միակ պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում։

Tonino Lamborghini բրենդը հիմնադրվել է 1981թ. Իտալիայում՝ Բոլոնիա քաղաքում և անվանվել ընտանիքի ժառանգ՝ Tonino Lamborghini-ի անունով։ Բրենդի պրոդուկտների ցանկում ներկայացված են հեռախոսներ, ժամացույցներ, զարդեր, տան կահավորում, հագուստ, սպորտային աքսեսուրարներ, իտալական խմիչք, 5 աստղանի բուտիկ-հյուրանոցներ և ռեստորաններ՝ սփռված ամբողջ աշխարհում։

Նկարագրություն

Որպես վաճառքի ներկայացուցիչ, ձեր գործը կլինի վաճառել ընկերության ապրանքները կամ ծառայությունները: Դուք պատասխանատու կլինեք նոր հաճախորդներ գտնելու և ներգրավելու համար, ինչպես նաև պահպանելու առկա հաճախորդներին:

Պարտականություններ

  • Անձամբ և հեռախոսով կապ պահպանել առկա հաճախորդների հետ
  • Նշանակել հանդիպումներ և հանդիպել նոր հաճախորդների հետ
  • Համաձայնեցնել ապրանքների կամ ծառայությունների գների, պայմանագրերի և վճարումների պայմանները
  • Վաճառքի պլանի կատարում
  • Նոր ապրանքների և հատուկ առաջարկների խթանում
  • Խորհրդատվություն հաճախորդներին ապրանքների առաքման ժամանակացույցի և սպասարկման վերաբերյալ
  • Պատվերների գրանցում և հաճախորդների տվյալների ուղարկում գրասենյակ
  • Շուկայի ուսումնասիրություն վաճառքի միտումների վերաբերյալ

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն
  • Նվազագույնը 2 տարվա աշխատանքային փորձ
  • Վաճառքի և բանակցելու գերազանց հմտություններ
  • Հաղորդակցության և «մարդամոտ» լավ հմտություններ
  • Վստահ, մոտիվացված և վճռական գործելակերպ
  • Ինքնուրույն որոշումների և նաև որպես թիմի մաս լավ աշխատելու ունակություն
  • Լավ կազմակերպչական և ժամանակի կառավարման հմտություններ
  • Մերժման հետ վարվելու ունակություն
  • Ուշադրություն մանրուքներին
  • Ապրանքների և շուկայի մասին խորը գիտելիքներ զարգացնելու ունակություն
  • Բիզնեսի բարձր զգացում և պրոֆեսիոնալ վարելապերպ
  • Վարորդական իրավունք

    Հավելյալ նշումներ
  • Ընկերությունը տրամադրում է էլեկտրոմբիլ քաղաքի տարածքում երթևեկելու համար
Ընկերության մասին
address
Հասցե
Գարեգին Նժդեհի փողոց 56/2
address
Աշխատակիցների քանակ
1-15
Phone
Հեռ.
37444600600

Tonino Lamborghini Luxury Beverages իտալական պրեմիում բրենդի բացառիկ դիստրիբյուտորը Հայաստանում:

Տեսնել ավելին

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում