Վաճառքի մենեջեր/Sales Manager
Բելվիկ ՍՊԸ
Նկարագրություն
Բելվիկ բուտիկ-հյուրանոցը աշխատանքի է հրավիրում վաճառքի մենեջերի Երևանում գտնվող գրասենյակի համար։
Աշխատանքային պարտականություններ
-
Հյուրանոցային ծառայությունների վաճառքի կազմակերպում և իրականացում։
-
Նոր հաճախորդների և կորպորատիվ գործընկերների ներգրավում։
-
Գործարար կապերի հաստատում և երկարաժամկետ համագործակցության զարգացում։
-
Հաճախորդների հարցումների մշակում, առաջարկների և գնային փաթեթների ներկայացում։
-
Հյուրանոցային համարների ամրագրումների և վաճառքի գործընթացի համակարգում։
-
Շուկայական պահանջարկի և մրցակիցների ուսումնասիրություն։
-
Վաճառքի պլանների մշակում և սահմանված թիրախների իրականացում։
-
Վաճառքների արդյունքների վերլուծություն և հաշվետվությունների ներկայացում։
Պահանջներ
-
Բարձրագույն կրթություն (ցանկալի է՝ բիզնեսի կառավարման, մարքեթինգի կամ զբոսաշրջության ոլորտում)։
-
Վաճառքի ոլորտում աշխատանքային փորձ, ցանկալի է՝ հյուրանոցային կամ զբոսաշրջության ոլորտում։
-
Բանակցություններ վարելու և հաճախորդների հետ արդյունավետ հաղորդակցվելու հմտություններ։
-
Վաճառքի և հաճախորդների ներգրավման մեթոդների իմացություն։
-
Հայերենի և ռուսերենի իմացություն, անգլերենի իմացությունը՝ որպես առավելություն։
-
Թիրախներին հասնելու մոտիվացիա, նախաձեռնողականություն և պատասխանատվության բարձր զգացում։
-
Համակարգչային գիտելիքներ, հյուրանոցային ամրագրման համակարգերի իմացությունը՝ որպես առավելություն։
Մենք առաջարկում ենք
-
Մրցակցային աշխատավարձ,
-
Բոնուսային համակարգ՝ ըստ վաճառքի արդյունքների,
-
Մասնագիտական զարգացման և աճի հնարավորություն,
-
Բժշկական ապահովագրություն,
-
Ճկուն բենեֆիթային համակարգ։
Belvik Dilijan Resort & Spa Hotel-ը գտնվում է Դիլիջան քաղաքում՝ Հայաստանի ամենագեղատեսիլ և զբոսաշրջային կենտրոններից մեկում, որը հաճախ անվանում են «Հայկական Շվեյցարիա»։ Հյուրանոցը շրջապատված է բնության բացառիկ գեղեցկությամբ՝ անտառներով, լեռներով և խաղաղ միջավայրով։
Մենք առաջարկում ենք բարձրակարգ հյուրանոցային ծառայություններ՝ համադրելով հարմարավետությունը, որակը և ժամանակակից մոտեցումները։ Հյուրանոցն ունի էլեգանտ համարներ, սպա կենտրոն, ռեստորան և հանգստի ու աշխատանքի համար նախատեսված բոլոր անհրաժեշտ պայմանները։
Belvik Dilijan Resort & Spa Hotel is located in the town of Dilijan, one of Armenia’s most scenic and popular tourist destinations, often referred to as the “Armenian Switzerland.” The hotel is surrounded by stunning natural landscapes, forests, and a peaceful mountain environment.
We offer high-quality hospitality services, combining comfort, excellence, and a modern approach to guest experience. The hotel features elegant accommodations, a spa center, a restaurant, and all the necessary facilities for both leisure and business stays.