
Վաճառքի մենեջերների վերահսկման աշխատակից
"ՄԻԼԼԿԱԹ" ՍՊԸ
Նկարագրություն
Ընկերությանը հարկավոր է խելացի և ուշադիր վերահսկման աշխատակից վաճառքի բաժնում։
Պարտականություններ
- Այցելել տարածքի խանութներ
- Գնահատել վաճառքի մենեջերների աշխատանքը համպատասխան կատեգորիաներով
- Ստուգել խանութներում առկա ապրանքատեսականին ու դասավորվածությունը
- Արդյունքները քննարկել անմիջական ղեկավարի հետ
Պահանջներ
- Բարձրագույն կրթությունը ցանկալի է
- Սեփական մեքենայի առկայություն և վարորդական իրավունք
- Անալիտիկ մտածողություն
- Հաղորդակցման հմտություններ
- Պատասխանատվություն
- Ուշադրություն
- Պարտաճանաչություն
Հավելյալ նշումներ
Աշխատանքը 6-օրյա է,
Ժամերն են՝ 9։00-17։30։
Կազմակերպությունը հոգում է մեքենայի վառելիքի ու մաշվածության ծախսերը։
«ՄԻԼԼԿԱԹ» ՍՊԸ-ն ստեղծվել է 2000 թ.: Արտադրում և իրացնում է Հայաստանի շուկայում հայտնի «ԷԼՆՈՐ» ապրանքանիշի կարագը, սփրեդները:Հանրապետությունում ճյուղային ամենահեղինակավոր կազմակերպություններից մեկն է: Պարբերաբար ավելացնում է արտադրանքի տեսականին: Լուրջ ուշադրություն է դարձնում որակին, փաթեթավորմանը: Մշտապես կատարելագործում է արտադրության տեխնոլոգիան, թարմացնում սարքավորումները: Ունի մասնագիտական բարձր պատրաստվածություն ունեցող աշխատակազմ: Ընկերությունը գլխավոր պարգևների է արժանացել ՀՀ կառավարության կազմակերպած և միջազգային «ԱՐՄՊՐՈԴԷՔՊՍՈ», «ԱՐՄԵՆԻԱ-ԷՔՍՊՈ», մանկական «ԷՔՍՊՈ» և «ԲՐԵՆԴ-ԷՔՍՊՈ» և այլ ցուցահանդեսներում: Ընկերության թողարկած «Սերուցքային կարագը» 2007թ. արժանացել է «Տարվա ապրանք» մրցանակին: 2013 թվականին ընկերությունը Համազգային վստահություն խորհրդի կողմից արժանացել է Տարվա լավագույն ապրանքանիշ տիտղոսին: ԷԼՆՈՐ - ԱՄԵՆ ՕՐ ...