Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Վաճառքի մենեջերներ (տարածքային և կորպորատիվ)

Միքս Գրուպ

Քաղաք` Երևան
Աշխատավարձ`
Ամսական 300,000-400,000
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Վաճառք, Առևտուր, Գործադիր, Մենեջմենթ
Վերջնաժամկետ`
28.06.2025

Նկարագրություն

Մենք փնտրում ենք մոտիվացված և պատասխանատու վաճառքի տարածքային և կորպորատիվ մենեջերների, ովքեր կմիանա մեր թիմին և կխթանի վաճառքի աճը։

Պարտականություններ

  • Իրականացնել շուկայի մանրակրկիտ հետազոտություն՝ բացահայտելու զարգացող միտումները, հաճախորդների կարիքները և աճի հնարավորությունները,
  • Վերլուծել և գնահատել շուկայական ներուժը, մրցակցային սպառնալիքները,
  • Մշակել և իրականացնել նոր շուկաներ մուտք գործելու ու ընդլայնելու համապարփակ ծրագրեր,
  • Համագործակցել վաճառքի, մարքեթինգի և արտադրական թիմերի հետ՝ ներդաշնակեցնելու ռազմավարությունները և ապահովելու պլանների անխափան կատարումը,
  • Իրականացնել խաչաձև վաճառքներ և ցուցաբերել ճկունություն տարբեր հաճախորդների հետ աշխատելիս,
  • Մշտադիտարկել և զեկուցել շուկայի կատարողականի վերաբերյալ՝ տրամադրելով գործնական եզրակացություններ և առաջարկություններ շարունակական բարելավման համար,
  • Հետևել և մշտապես տեղեկացված լինել ոլորտի զարգացումներին, տեխնոլոգիական առաջընթացներին և փոփոխություններին, որոնք կարող են ազդել շուկայի դինամիկայի վրա։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն,
  • Երկու եւ ավելի տարի աշխատանքային փորձ որպես վաճառք մենեջեր շինարարության
    ոլորտում,
  • Գրավոր և բանավոր հաղորդակցվելու, բանակցելու գերազանց հմտություններ,
  • Ժամանակի արդյունավետ կառավարման ունակություն,
  • Նպատակասլացություն և համառություն,
  • Նախաձեռնողականություն,
  • Շուկայական հետազոտության տեխնիկայի և գործիքների իմացություն,
  • Ավտոմեքենայի և վարորդական վկայականի առկայություն:

Հավելյալ նշումներ

Միացեք մեր թիմին ու նպաստեք շուկայի ընդլայնման և բիզնեսի աճի մեր հետաքրքիր ճանապարհորդությանը: Մենք առաջարկում ենք մրցունակ աշխատավարձ և մասնագիտական զարգացման հնարավորություններ:

Հետաքրքրված անձինք կարող են դիմել՝ ուղարկելով ինքնակենսագրական։

Ընկերության մասին
address
Հասցե
Երևան, Հայաստան
address
Աշխատակիցների քանակ
51-150
Phone
Հեռ.
099200283

«Միքս Փեինթս» ՍՊԸ-ն հիմնադրվելով 1999թ.-ին և լինելով Հայաստանում շինանյութերի արտադրության առաջատարներից՝ զբաղվում է ջրադիսպերսիոն ներկերի, շինարարական չոր շաղախների, սալիկի սոսինձների, կապակցող նյութերի և այլ շինարարական ապրանքների արտադրությամբ: Ընկերությունը համագործակցում է տեղական ու արտասահմանյան ընկերությունների հետ, ներմուծում արտադրության համար նհրաժեշտ որակյալ հումք և սարքավորումներ: Մենք հաջողությամբ համագործակցում ենք նաև Հայաստանում շինարարության ոլորտի առաջատար ընկերությունների հետ, վայելում նրանց վստահությունը, որպես հուսալի գործընկեր:

Որակյալ հումքի, ժամանակակից գերմանական տեխնոլոգիաների, փորձառու մասնագետների, մշտական լաբորատոր վերահսկողության աշխատանքների շնորհիվ՝ ընկերությունը արդյունքում արտադրում է բարձրորակ արտադրանք: Ամեն տարի ընկերությունն ավելացնում է իր արտադրանքի տեսականին: Ընկերությունը հանդիսանում է նաև խոշոր հարկատու:

2024թ. ընկերությունը վերաբրենդավորվել է և այժմ ներկայանում է Միքս Գրուպ անվանմամբ, նոր տարբերանշանով և նորացված փաթեթավորմամբ։

Միքս Գրուպ՝ Քո լավագույն ընտրությունը

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Free tea, coffee and refreshments
Անվճար սուրճ, թեյ, հյուրասիրություն
Free meals
Անվճար սնունդ
Reward system
Բոնուսային համակարգ
Trainings
Թրեյնինգներ
No dress code
Հագուստի կոդի բացակայություն
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում