Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Վաճառքի մենեջեր

Eighty Eight Hotel and Spa

Քաղաք` Ծաղկաձոր
Աշխատավարձ`
Ամսական սկսած 300,000
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Վաճառք, Առևտուր, Տուրիզմ, Հյուրանոցներ
Վերջնաժամկետ`
09.05.2024
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Eighty Eight hotel and spa հյուրանոցային համալիրը աշխատանքի է հրավիրում հյուրանոցի վաճառքի մենեջերի:

Պարտականություններ

  • իրականացնել հյուրանոցային շուկայի հետազոտություն,
  • մշակել վաճառքի ռազմավարություն,գնային քաղաքականություն,
  • կազմել կորպորատիվ վաճառքի փաթեթներ,
  • համագործակցել տուրիստական գործակալությունների ու կորպորատիվ այլ գործընկերների հետ,
  • ներկայացնել գնային քաղաքականաության , վաճառքի , համագործակցություների վերաբերյալ հաշվետվություններ։

Պահանջներ

  • բարձրագույն կրթություն տուրիզմի, սերվիսի, տնտեսագիտության կամ հարակից ոլորտներում,
  • 2 տարի և ավել աշխատանքային փորձ որպես հյուրանոցի վաճառքի մենեջեր,
  • առցանց տուրիստական գործակալույթունների (Booking, Expedia, Ostrovok, Bronevik, Hotelbeds և այլն) հետ աշխատանքի փորձ,
  • հյուրանոցային ծրագրերով (PMS) աշխատելու փորձը կդիտվի որպես առավելություն
  • ռուսերեն և անգլերեն լեզուների ազատ տիրապետում,
  • վերլուծական մտածելակերպ,
  • հաղորդակցման հմտություններ,
  • բանակցելու հմտություններ։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային վայրը ՝ ք․ Ծաղկաձոր , ք․ Երևան

Աշխատակիցների տեղափոխումը Երևան – Ծաղկաձոր և հակառակ ուղղությամբ հոգում է ընկերությունը։

Դիմել կարող եք՝ ուղարկելով ինքնակենսագրականը վերը նշված էլ. հասցեին՝ նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը

Ընկերության մասին
address
Հասցե
ք․ Ծաղկաձոր
address
Աշխատակիցների քանակ
51-150
Phone
Հեռ.
099884810

Նորակառույց գերշքեղ Eighty Eight Deluxe Hotel & Spa հյուրանոցային համալիրը համալրված է բոլոր անհրաժեշտ հարմարություններով և ենթակառուցվածքներով, անգամ ամենաքմահաճ հյուրերի պահանջմունքները ու անմոռանալի հանգիստը կազմակերպելու համար։ Հյուրանոցային համալիրն ունի 126 նրբաճաշակ, տարբեր տեսակի և դասի սենյակներ ՝ կահավորված յուրահատուկ ոճով: Յոթ հարկանի շքեղ շինության ներսում գործում են ռեստորաններ, բար, սպորտ բար, հուշանվերների խանութ, բուտիկներ, մարզասրահ, առողջարանային կենտրոն՝ 38 մ երկարությամբ շքեղ լողավազանով, շոգեբաղնիք, համմամ, ժամանակակից սպա կենտրոն ՝ տարրատեսակ ծառայություններով (մերսում, բուժման տարբեր սենյակներ), մանկական խաղասենյակ, սեղանի թենիս,բիլիարդ և այլն: Հյուրանոցն առաջարկում է նաև կոնֆերանս սրահների տարբեր կատեգորիաներ՝ (Silver սրահ, Gold սրահ և Diamond սրահ) բիզնես հանդիպումների, կոնֆերանսների, թրեյնինգների, խնջույքների և տարրատեսակ միջոցառումների համար:

Տեսնել ավելին
Առավելություններ
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Free meals
Անվճար սնունդ
Reward system
Բոնուսային համակարգ
Trainings
Թրեյնինգներ
Free parking
Անվճար կայանում
Company car
Ծառայողական մեքենա

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում