
Վաճառքի մենեջեր / զարգացման պատասխանատու
Արշին5
Նկարագրություն
Արշին 5 ընկերությունը փնտրում է պատասխանատու և փորձառու մենեջերի / գնումների պատասխանատու (շինանյութերի ոլորտ)՝ աշխատանքային գործունեություն ծավալելու շինանյութերի բազայում:
Պարտականություններ
- Այցելել շինհրապարակներ և օբյեկտներ՝ ներկայացնելու ընկերության ապրանքատեսականին և առաջարկները,
- Կառուցել և զարգացնել երկարաժամկետ համագործակցություն վարպետների, բրիգադիրների և կառուցապատողների հետ,
- Հետևել ընթացիկ շինաշխատանքներին քաղաքում՝ հայտնաբերելով նոր նախագծեր և հնարավոր հաճախորդներ,
- Կատարել հեռախոսազանգեր՝ ներկայիս և պոտենցիալ հաճախորդներին,
- Առաջարկել հատուկ գնային առաջարկներ և ակցիաներ՝ ըստ հաճախորդի կարիքների,
- Ներկայացնել ընկերությունը շուկայում՝ որպես վստահելի մատակարար,
- Հետևել հաճախորդների գոհունակությանը, կազմակերպել հետադարձ կապ,
- Համագործակցել պահեստի, մատակարարման և ֆինանսական բաժինների հետ՝ ապահովելու համար պատշաճ սպասարկում,
- Ամենօրյա հաշվետվություն ղեկավարությանը՝ կատարած այցերի, բանակցությունների և վաճառքների վերաբերյալ,
- Աջակցել մարքեթինգային արշավներին՝ ֆիզիկապես տարածելով նյութեր, մասնակցելով ծրագրերին,
- Կազմակերպել հանդիպումներ նոր գործընկերների հետ՝ համագործակցային առաջարկներով,
- Հստակ կատարել ղեկավարության առաջադրանքները՝ ուղղված հաճախորդների ներգրավմանն ու վաճառքի ծավալի ավելացմանը։
Պահանջներ
- Աշխատանքի փորձ վաճառքի ոլորտում (ցանկալի է շինանյութերի հետ կապված),
- Շփվող, խելացի և նախաձեռնող մարդ, ով չի վախենում «դուրս գալ դաշտ»՝ այցելել շինհրապարակներ, շփվել վարպետների և շինարարների հետ,
- Ինքնուրույն որոշումներ կայացնելու կարողություն, գործին ձեռնարկել կարողանալու ունակություն,
- Ակտիվ, աշխույժ, խելամիտ մտածողություն ունեցող անձ,
- Պատասխանատվության զգացում՝ կապված հաճախորդների հետ հարաբերությունների պահպանման և զարգացման հետ,
- Հայերենի գրավոր և բանավոր լավ իմացություն,
- Ցանկալի է՝ վարորդական իրավունք և մեքենա (բայց ոչ պարտադիր)։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ ամեն օր 09:00-ից մինչև 19:00, բացի կիրակի օրվանից։
- Գործը գնահատվում է արդյունքով, ոչ թե «նստած ժամերով»,
- Կիրակի օրերին ախատելու դեպքում կլինեն հավելյալ պարգևավճարներ,
- Լավ աշխատելու դեպքում պարգևավճարները երաշխավորվում են։
Արշին 5-ը արագ զարգացող ընկերություն է, որը մասնագիտացած է շինարարական նյութերի ներմուծման, վաճառքի և շուկայի զարգացման մեջ։ Մեր նպատակն է վերափոխել շինանյութերի վաճառքի ոլորտը Հայաստանում՝ առաջարկելով որակյալ, նորարարական և հասանելի լուծումներ։
Մենք ստեղծում ենք ուժեղ բրենդ՝ Arshin5, որը արդեն վստահություն է ներշնչում շինարարների, նախագծողների և պրոֆեսիոնալ գործընկերների շրջանում։ Այս պահին մենք ընդլայնում ենք մեր թիմը՝ փնտրելով նախաձեռնող, պատասխանատու և էներգիայով լի մասնագետների, ովքեր պատրաստ են աճել մեր հետ։
Եթե ուզում ես դառնալ բիզնեսի մի մաս, որը արագորեն գրավում է շուկան և առաջարկում է իրական աճի հնարավորություն, ապա՝ բարով եկար Արշին 5