Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Վաճառքի մենեջեր / Խորհրդատու - վաճառող

Տոպինգ

Աշխատավայր` Քանաքեռ-Զեյթուն, Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Միջին, Փորձառու
Ոլորտ` Վաճառք, Առևտուր, Հաճախորդների սպասարկում
Վերջնաժամկետ`
07.12.2026

Նկարագրություն

Եթե դու սիրում ես աշխատել մարդկանց հետ, հետաքրքրված ես շինարարության և ինտերիերի ոլորտով և ցանկանում ես ոչ թե պարզապես վաճառել, այլ հասկանալ հաճախորդի խնդիրը և առաջարկել ճիշտ լուծում, մենք սպասում ենք հենց քեզ։

Փորձը կարևոր է, բայց մեզ համար նույնքան կարևոր է մարդու մտածելակերպը, սովորելու ցանկությունը և հաճախորդի հետ պրոֆեսիոնալ աշխատելու մոտեցումը։

  • Աշխատանք նոր և զարգացող ընկերությունում
  • Մասնագիտական աճի և կարիերայի զարգացման հնարավորություն
  • Աշխատանք բարձրորակ և առաջատար միջազգային բրենդների հետ
  • Մասնագիտական և տեխնիկական ուսուցում
  • Աշխատանք հետաքրքիր և բարդ նախագծերի հետ
  • Աշխատավարձ + վաճառքից կախված բոնուսային համակարգ
  • Պրոֆեսիոնալ և աճին միտված թիմ
  • Ընկերության զարգացման գործում անմիջական մասնակցության հնարավորություն

Պարտականություններ

  • Հաճախորդների ընդունում և մասնագիտական խորհրդատվություն
  • Հաճախորդի կարիքների բացահայտում և համապատասխան լուծումների առաջարկ
  • Ապրանքների և դրանց կիրառման առանձնահատկությունների ներկայացում
  • Առաջարկների և վաճառքի գործընթացի ամբողջական վարում
  • Հաճախորդների հետ երկարաժամկետ հարաբերությունների ձևավորում
  • Դիզայներների, ճարտարապետների, վարպետների և շինարարական ոլորտի մասնագետների հետ աշխատանք
  • Հեռախոսով և առցանց հարցումների մշակում
  • Վաճառքի նպատակների իրականացում
  • CRM-ում և վաճառքի հետ կապված այլ համակարգերում տեղեկատվության վարում
  • Ապրանքատեսականու և նոր տեխնիկական լուծումների մշտական ուսումնասիրություն

Պահանջներ

  • Վաճառքի կամ հաճախորդների սպասարկման ոլորտում փորձը
  • Շինարարական նյութերի, հարդարման նյութերի կամ հարակից ոլորտում փորձը՝ որպես առավելություն
  • Հաճախորդի կարիքը հասկանալու և ճիշտ լուծում առաջարկելու կարողությունը
  • Հաղորդակցման բարձր հմտություններ
  • Ակտիվ վաճառքի և արդյունքի հասնելու մոտիվացիա
  • Պատասխանատվություն և կազմակերպվածություն
  • Նոր գիտելիքներ արագ յուրացնելու պատրաստակամություն
  • Հայերեն լեզվի գերազանց իմացություն, ռուսերենը՝ ցանկալի, անգլերենը՝ որպես առավելություն

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր՝

  • Երկուշաբթից-շաբաթ՝ 9:30-19:30
  • Կիրակի ` 11:00-18:00
Ընկերության մասին
address
Հասցե
Երեվան,Դրոյի 2
address
Աշխատակիցների քանակ
1-15
Phone
Հեռ.
+374 337 07025

«Տոպինգ Դեկոր» ընկերությունը, որը մասնագիտացած է բարձրորակ շինարարական և հարդարման նյութերի վաճառքով:

Մենք ստեղծում ենք ժամանակակից մասնագիտացված վաճառասրահ՝ ներկայացնելով շինարարության և ինտերիերի ոլորտի առաջատար բրենդներ և առաջարկելով հաճախորդներին ոչ միայն ապրանք, այլև պրոֆեսիոնալ և տեխնիկապես ճիշտ լուծումներ:

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Medical insurance
Բժշկական ապահովագրություն
Reward system
Բոնուսային համակարգ
13th salary
13-րդ աշխատավարձ
Trainings
Թրեյնինգներ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում