Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Վաճառքի մենեջեր-խորհրդատու

Domo Կապսուլային Տնակներ

Աշխատավայր` Դավթաշեն, Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Միջին, Փորձառու
Ոլորտ` Վաճառք, Առևտուր, Գործադիր, Մենեջմենթ
Կանաչ աշխատատեղ
Վերջնաժամկետ`
19.11.2025

Նկարագրություն

Փնտրում ենք փորձառու և նպատակաուղղված վաճառքի մասնագետի, որը կմիանա մեր թիմին՝ զբաղվելու նորագույն ֆորմատի՝ կապսուլային տների ակտիվ վաճառքով և հաճախորդների մասնագիտական խորհրդատվությամբ։

Պարտականություններ

  • Կապսուլային տների վաճառքի ամբողջական գործընթացի կառավարում,
  • Հաճախորդների կարիքների վերլուծություն և համապատասխան լուծումների ներկայացում,
  • Տեղեկատվության տրամադրում՝ արտադրանքի տեխնիկական, ֆունկցիոնալ և դիզայներական հատկությունների վերաբերյալ,
  • Գնագոյացման, առաջարկների և վաճառքի փաստաթղթերի կազմում,
  • Վաճառքային և հետվաճառքային աջակցություն և հաճախորդների բավարարվածության բարձր պահպանում,
  • Մասնակցություն ցուցահանդեսների, միջոցառումների և բիզնես հանդիպումների,
  • Տրամադրել խորհրդատվություն հեռախոսազանգի միջոցով,
  • Կնքված վաճառքի պայմանագրի ընթացքի և պայմաններին հետևելը,
  • Բանակցությունների վարում,
  • Ըստ հաճախորդի ընտրության` պատվերի ձևակերպում,
  • Հավատարիմ լինել Ընկերության վարած քաղաքականությանը և ենթարկվել սահմանված ընթացակարգերին։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն,
  • Վաճառքի ոլորտում առնվազն 5 տարվա փորձ (նախընտրելի է՝ շինարարական, անշարժ գույքի կամ մոդուլային/կապսուլային տների ոլորտում,
  • Գերազանց հաղորդակցման և բանակցային հմտություններ,
  • Տեխնիկական մտածողություն և արտադրանքի խորքային ըմբռնում ունենալու կարողություն,
  • Թիմում աշխատելու ունակություն, սակայն նաև ինքնուրույն որոշումներ կայացնելու հմտություն,
  • Պատասխանատվության բարձր զգացում և նախաձեռնողականություն,
  • Հայերենի և ռուսերենի գերազանց իմացություն, անգլերեն՝ ցանկալի։

Հավելյալ նշումներ

  • Շուկայի վերլուծության ունակություն,
  • Ճկուն մտածողություն նորարարական ապրանքների հետ աշխատելիս,
  • Ներկայացման և վաճառքի ժամանակակից տեխնիկաների տիրապետում,
  • Մասնագիտացված կրթություն՝ բիզնեսի, ճարտարապետության կամ շինարարության ոլորտում՝ առավելություն է։
  • Համապատասխան անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը` լուսանկարով։
Ընկերության մասին
address
Հասցե
Աշտարակի խճուղի 12/5
address
Աշխատակիցների քանակ
51-150
Phone
Հեռ.
+374 338 88245

DOMO-ն Հայաստանում ստեղծում է ապագայի տնակները՝ միավորելով դիզայնը, հարմարավետությունը և բնության հետ ներդաշնակությունը։

DOMO-ն արտադրում է նորարարական կապսուլային տնակներ, որոնք նախատեսված են զբոսաշրջության, հյուրանոցային համալիրների, ընտանեկան հանգստի և ժամանակակից ապրելակերպի համար։ Մեր թիմի նպատակը ոչ միայն տնակներ արտադրելն է, այլև մարդկանց առաջարկել հարմարավետ, շարժական և բնությանը համահունչ լուծումներ

Տեսնել ավելին
Առավելություններ
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Free tea, coffee and refreshments
Անվճար սուրճ, թեյ, հյուրասիրություն
Education reimbursement
Կրթության վճարի փոխհատուցում
Trainings
Թրեյնինգներ
Free parking
Անվճար կայանում
No dress code
Հագուստի կոդի բացակայություն
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Լուսանկար

Որքանո՞վ եք պատրաստ ամնիջապես անցնել աշխատանքի: * *

Այս դաշտը պարտադիր է

Անձնական մեքենայի առկայությունը։ * *

Այս դաշտը պարտադիր է

Ո՞րն է Ձեր ակնկալվող նվազագույն և ցանկալի աշխատավարձը։ * *

Այս դաշտը պարտադիր է
Ուղեկցող նամակ *
Ուղեկցող նամակը պարտադիր է
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում