Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Վաճառքի մենեջեր / սրահի պատասխանատու (Գյումրիում)

Քար Քոլորս ՍՊԸ

Աշխատավայր` Գյումրի
Աշխատավարձ`
Ամսական սկսած 120,000
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Փորձառու
Ոլորտ` Վաճառք, Առևտուր, Գործադիր, Մենեջմենթ
Վերջնաժամկետ`
04.07.2026

Նկարագրություն

ԷՅ ՍԻ ՍԻ փնտրում է նպատակասլաց և բարձր հաղորդակցական հմտություններով վաճառքի մենեջեր սրահի պատասխանատու։ Տվյալ պաշտոնը նախատեսում է աշխատանք միայն գրասենյակից՝ և զանգերի միջոցով, ապահովելով բարձրորակ խորհրդատվություն և վաճառքների իրականացում արդեն հետաքրքրված կամ գործող հաճախորդների հետ։

Մեր թիմին անհրաժեշտ է մասնագետ, որը կկարողանա կառուցել վստահելի հարաբերություններ հաճախորդների հետ, ներկայացնել ընկերության ծառայությունները մասնագիտական շեշտադրումով, արդյունավետ կերպով մշակել մուտքային հետաքրքրվածություններն ու նպաստել ընկերության վաճառքների աճին։

Պարտականություններ

  • Ներկայացնել ընկերության ծառայություններն ու առաջարկները,
  • Պատասխանել հաճախորդների հարցերին և տալ խորհրդատվություն,
  • Կատարել վաճառքի պլանը,
  • Վարել 1C համակարգը, ապահովել հաճախորդների բազայի ճշգրտությունը,
  • Ստեղծել վստահելի և երկարաժամկետ հարաբերություններ հաճախորդների հետ։
  • Հետևել ապրանքների պահանջվող քանակի առկայությանը,
  • Օգնել գնորդին ապրանքի ընտրության հարցում, խորհրդատվություն տալ խանութում վաճառվող ապրանքների տեսականու, դրանց սպառողական հատկանիշների և առանձնահատկությունների վերաբերյալ,
  • Մասնակցել ապրանքների վաճառքի խթանմանը՝ ներկայացնելով նաև գովազդվող ապրանքները, տեղեկացնելով գործող զեղչային համակարգերի և ակցիաների մասին,
  • Օգնել խանութի ղեկավարին կամ պահեստապետին ապրանքների ընդունման հարցում,
  • Պատրաստել ապրանքները վաճառքի համար՝ բացում, հավաքում, կոմպլեկտավորում, տեղադրում,
  • Հետևել գնապիտակների առկայությանը, նրանց ճիշտ դասավորվածությանը,
  • Մասնակցել ընկերության կողմից կազմակերպված ուսուցողական դասընթացներին։

Պահանջներ

  • Վաճառքների կամ հեռախոսային զանգերի փորձ,
  • Գերազանց խոսքի մշակույթ,
  • Միտք արագ կողմնորոշվելու ունակություն,
  • Աշխատասեր, պատասխանատու և արդյունքի վրա կենտրոնացած,
  • Համոզիչ հաղորդակցման ունակություն,
  • Համակարգչային հմտություններ (1C -պարտադիր ցանկալի)։

Առավելություններ

  • Մշտական գրասենյակային աշխատանք,
  • Մասնագիտական աճի և վերապատրաստման հնարավորություն,
  • Հարմարավետ աշխատանքային միջավայր,
  • Ֆիքսված աշխատավարձ + բոնուսային համակարգ,
  • Բարի և աջակցող թիմ։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթի–շաբաթ՝ 10:00 – 19:00։

Ընկերության մասին
address
Հասցե
Գրիգոր Զոհրաբի փողոց
address
Աշխատակիցների քանակ
1-15
Phone
Հեռ.
091543303

ACC (Armenian Car Colors) ֆիրմային ավտոներկերի խանութը հիմնադրվել է 2003 թվականին և նպատակ է դրել դառնալ Հայաստանի առաջատար ընկերություններից մեկը գույների ճշգրիտ ընտրության, ավտոմեքենաների էմալների և աքսեսուարների վաճառքի ոլորտում։

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Free tea, coffee and refreshments
Անվճար սուրճ, թեյ, հյուրասիրություն
Reward system
Բոնուսային համակարգ
Business trips
Բիզնես գործուղումներ
Education reimbursement
Կրթության վճարի փոխհատուցում
Trainings
Թրեյնինգներ
Paid day-offs
Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում