
Վաճառքի մենեջեր (սկսնակ)
Premium Machinery Armenia
Նկարագրություն
Պրեմիում Մաշիների Արմենիան աշխատանքի է հրավիրում մոտիվացված թիմակցի՝ ծանր տեխնիկայի (շինարարական և գյուղատնտեսական ոլորտ) ուղղությամբ սկսնակ վաճառքի մենեջերի թափուր հաստիքը զբաղեցնելու համար։
Պարտականություններ
- Մշակել և իրականացնել վաճառքի տարեկան պլան, որը կապահովի առկա և նոր հաճախորդների միջոցով,
- Ապահովել առաջնահերթ պատվերների պլանը,
- Իրականացնել շինարարական տեխնիկաների վաճառքի արշավներ և շուկայավարման նախաձեռնություններ տարածքում՝ նոր բիզնես ստեղծելու և հաճախորդներ պահելու համար,
- Տրամադրել համապատասխան հետադարձ կապ շինարարական և գյուղատնտեսական տեխնիկաների բիզնես միավորներին արտադրանքի կատարողականի և հաճախորդների բավարարվածության վերաբերյալ,
- Ապահովել ծրագրերի և գործընթացների առկայություն՝ հաճախորդների գոհունակությունը և պահպանումը բարելավելու համար,
- Պատվերների առուվաճառքի պայմանագրերի պատրաստում և ներկայացում,
- Հաճախորդների մեծ մասի վճարումների վերահսկում և նշված տեղեկատվության վերաբերյալ հաշվետվությունների պատրաստում անմիջական ղեկավարի համար,
- Անմիջական ղեկավարի կողմից տրվող այլ հանձնարարություներ։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- Վաճառքի հնարավորությունների բացահայտում և մարտահրավերների հաղթահարում,
- Հաճախորդների հետ հարաբերությունների կառավարում,
- CRM համակարգերի իմացություն և հաճախորդների առաջարկների ստեղծման կարողություն,
- Ռուսերենի գերազանց իմացություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթի-ուրբաթ՝ 9:30 - 18:30, շաբաթ՝ 9։30-15։00։
«Premium Machinery Armenia»-ն վրացական հոլդինգ «Tegeta Motors»-ի դուստր ընկերությունն է: PMA-ն այսօր հանդիսանում է շինարարական, գյուղատնտեսական սարքավորումների հետևյալ ապրանքանիշերի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում՝ JCB, Renault, Fendt, Zetor և այլն:
Ընկերությունը նաև անցել է կորպորատիվ և մանրածախ հաճախորդներին ավտոմոբիլային ապրանքների և ծառայությունների ամբողջական տեսականի առաջարկելու հաջող ճանապարհ: Ընկերությունը գործունեություն է ծավալում թեթև և ծանր մեքենաների ախտորոշման և վերանորոգման, քսանյութերի, անվադողերի, պահեստամասերի և այլնի վաճառքով։ Վաճառքն իրականացվում է մանրածախ, B2B և մեծածախ ուղիներով։
PMA-ն այն ընկերությունն է, որը կենտրոնացած է շարունակական զարգացման և կատարելագործման վրա: