Վաճառքի մենեջեր (ՇԶՊ)
Բիզնես Փարթնըր ՍՊԸ
Նկարագրություն
Փնտրում ենք եռանդուն և նպատակասլաց Վաճառքի Մենեջերի (Շուկայի Զարգացման Պատասխանատու)՝ միանալու մեր աճող թիմին։ Եթե ունես վաճառքի ոլորտում փորձ և ձգտում ես հասնել բարձր արդյունքների, ապա այս հնարավորությունը հենց քեզ համար է։
Պարտականություններ
- Ընկերության ապրանքատեսականու ակտիվ ներկայացում և առաջարկում պոտենցիալ գնորդներին:
- Շուկայի մշտական ուսումնասիրություն, վաճառքի ծավալների մեծացման նոր հնարավորությունների բացահայտում և խթանում։
- Արդյունավետ բանակցությունների վարում և պատվերների հավաքագրում ու մշակում։
- Երկարաժամկետ և դրական գործարար փոխհարաբերությունների հաստատում և պահպանում գործընկերների հետ։
- Դարակաշարերում ապրանքատեսականու դասավորությունների բարելավում (merchandising)։
Պահանջներ
- Բանակցությունների և վաճառքի հմտությունների իմացություն,
- Գնային և շուկայավարման հիմնական սկզբունքների իմացություն։
- Վերլուծական մտածողություն, վերլուծական ծրագրերի իմացություն,
- Պատասխանատվության բարձր զգացում և նպատակասլացություն։
- Նախկինում վաճառքի ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն։
- Վարորդական վկայականի առկայությունը պարտադիր։
«Բիզնես Փարթնըր» ընկերությունը ներմուծող կազմակերպություն է, որը 2017 թվականից հաջողությամբ ներկայացնում է համաշխարհային ճանաչում ունեցող ապրանքանիշեր հայկական շուկայում։ Մեր ռազմավարական ուղին մեկնարկել է հստակ ու ուժեղ առաքելությամբ. հայ սպառողին հասանելի դարձնել աշխարհի լավագույն խմիչքների համային, մշակութային և որակի բազմազանություն։