Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Վաճառքի մենեջեր/ ՇԶՊ

AREX Co

Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Միջին, Փորձառու
Ոլորտ` Վաճառք, Առևտուր
Վերջնաժամկետ`
23.09.2024
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Վաճառքի ծավալների մեծացում, հաճախորդների բազայի ընդլայնում:

Կդիտարկվեն նաև աղջիկ թեկնածուներ, ովքեր ունեն վաճառքի զարգացած հմտություններ, ուզում են լինել առաջիններից մեկը շուկայում:
Մրցակցային են այն կոմպետենտ թեկնածուները, ովքեր ունեն աշխատանքային փորձ, ուզում են վաստակել մեծ գումարներ, հմտորեն տիրապետում են վաճառքի տեխնիկաներին, ուզում են և պատրաստ են աշխատել համակարգված գործընթացներով, պատրաստ են սովորել և ցանկանում են զարգացնել Հայաստանում շինարարական ոլորտները:

Պարտականություններ

  • Ապրանքատեսակների առաջխաղացում շուկայում,
  • Շուկայի ուսումնասիրության տվյալների հիման վրա, Ընկերության պրոդուկտների առաջխաղացման հնարավորությունների բացահայտում/ առաջարկությունների ներկայացում և իրականացում,
  • Նոր գործընկերների/ հաճախորդների ներգրավում, մշտական լավ գործընկերային հարաբերությունների ձևավորում և պահպանում,
  • Վաճառքի ծավալների ավելացում, վաճառքի ցուցանիշների մասով հաշվետվությունների ներկայացում ղեկավարությանը։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն,
  • Աշխատանքային փորձը պարտադիր է, շինարարական ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն,
  • Մեքենայի առկայությունը պարտադիր է,
  • Գրագետ խոսք,
  • Վաճառքի հմտություններ,
  • Հաղորդակցման, բանակցությունների վարման զարգացած հմտություններ:

Ընկերության մասին
address
Հասցե
ք.Երևան
address
Աշխատակիցների քանակ
51-150
Phone
Հեռ.
044500221

«AREX Co» Ընկերությունը հիմնադրվել է 2006 թվականին։ Նպատակ ունենալով զբաղեցնել մրցակցային տեղ հայկական և միջազգային շուկաներում` մեր ընկերությունն արտադրում է շինարարական աշխատանքների և ինտերիերի ապահովման համար անհրաժեշտ բարձրորակ և գրավիչ արտադրանք՝ բարձրորակ կահույք, դռներ և պատուհաններ, ինչպես նաև տարբեր շինաշխատանքներում կիրառվող խողովակներ, մետաղյա կոնստրուկցիաներ։ Կիրառվող բարձրակարգ հումքով և արհեստավարժ մոտեցմամբ արտադրված արտադրանքը հավանության է արժանացել սպառողների կողմից։ «AREX Co»-ն առաջնորդվում է կորպորատիվ կառավարման բարձր ստանդարտներով և կարևորում է պրոֆեսիոնալ թիմի դերը բիզնեսի բոլոր գործընթացներում: Ընկերությունում ստեղծված են լավագույն և անվտանգ աշխատանքային պայմանները, աշխատողների համար ապահովված են` մրցունակ աշխատավարձեր, մասնագիտական աճ և զարգացում։

Տեսնել ավելին
Առավելություններ
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Trainings
Թրեյնինգներ
Free parking
Անվճար կայանում

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում