Վաճառքի մենեջեր-շուկայի զարգացման պատասխանատու
ՖԱԲՐԻԿԱ ՄԱ ՄԻ ՍՊԸ
Նկարագրություն
Ընկերությունն աշխատանքի է հրավիրում հմուտ և նպատակասլաց աշխատակցի՝ Վաճառքի Մենեջերի (Շուկայի Զարգացման Պատասխանատու) հաստիքը համալրելու նպատակով։
Պարտականություններ
- Ընկերության ապրանքատեսականու ակտիվ ներկայացում և առաջարկում պոտենցիալ գնորդներին:
- Շուկայում վաճառքի ծավալների պարբերաբար մեծացման խթանում։
- Արդյունավետ բանակցությունների վարում և պատվերների հավաքագրում ու մշակում։
- Երկարաժամկետ և դրական գործարար հարաբերությունների հաստատում գործընկերների հետ։
- Դարակաշարերում ապրանքատեսականու դասավորությունների բարելավում։
Պահանջներ
- Բանակցությունների և վաճառքի հմտությունների իմացություն։
- Վերլուծական մտածողություն։
- Պատասխանատվության զգացում և նպատակասլացություն։
- Նախկինում վաճառքի ոլորտում աշխատանքային փորձ։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային գրաֆիկը
5-օրյա՝ երկուշաբթի-ուրբաթ։ Ժամը 09։00-18։00