Վաճառքի մենեջեր (Շիրակի մարզում)
Արդիս ՍՊԸ
Նկարագրություն
Աշխատանքի ենք հրավիրում վաճառքի մենեջերի, ով պատասխանատու է Շիրակի մարզում Retail վաճառքի ուղղությամբ հաճախորդների հետ հարաբերությունների ստեղծման և պահպանման, վաճառքի աճի ապահովման և ռազմավարական համագործակցությունների զարգացման համար։
Այս դերը հարմար է արդյունքների վրա կենտրոնացած թեկնածուի համար, ով ունի Retail վաճառքի փորձ՝ հատկապես սննդի կամ FMCG ոլորտում։
Պարտականություններ
- Հայտնաբերել և զարգացնել նոր բիզնես հնարավորություններ ու գործընկերություններ Շիրակի մարզի Retail վաճառքի հատվածում։
- Կառավարել առկա հաճախորդների պորտֆելը՝ ապահովելով հաճախորդների գոհունակությունն ու վաճառքի ծավալների աճը։
- Ներկայացնել և առաջ մղել ընկերության ապրանքները մարզի մեծածախ գնորդներին և մանրածախ ցանցերին։
- Բանակցել գների ու համագործակցության պայմանների շուրջ, կնքել պայմանագրեր։
- Համագործակցել մարքեթինգի, լոգիստիկայի և ֆինանսների բաժինների հետ՝ վաճառքի գործընթացի սահուն ընթացքն ապահովելու նպատակով։
- Վերլուծել մարզի շուկայի միտումներն ու մրցակցային միջավայրը՝ բացահայտելով աճի նոր հնարավորություններ։
- Պատրաստել և ներկայացնել վաճառքի հաշվետվություններ, կանխատեսումներ ու զարգացման պլաններ։
- Ներկայացնել ընկերությունը մասնագիտացված միջոցառումներին, ցուցահանդեսներին և հաճախորդների հետ հանդիպումներին։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն։
- Վաճառքի ոլորտում առնվազն 3 տարվա փորձ՝ նախընտրելի է սննդի կամ FMCG ոլորտում։
- Բանակցություններ վարելու, կապեր ստեղծելու և գործընկերային հարաբերություններ պահպանելու հմտություններ։
- Արդյունքների վրա կենտրոնացած մտածելակերպ և վաճառքի նպատակներին հասնելու հաջող փորձ։
- Հաղորդակցման և ներկայացման գերազանց հմտություններ։
- Հայերենի լավ իմացություն, ռուսերենի և/կամ անգլերենի իմացությունը ցանկալի է։
- Վարորդական իրավունք և Շիրակի մարզում հաճախորդներին պարբերաբար այցելելու պատրաստակամություն։
Մենք առաջարկում ենք`
- Մրցունակ աշխատավարձ և արդյունքներից կախված բոնուսային համակարգ։
- Աշխատանք վստահելի և կայուն ընկերությունում՝ ճանաչված ապրանքանիշերի հետ։
- Մասնագիտական աճի և կարիերայի զարգացման հնարավորություններ։
- Աջակցող և համագործակցային թիմային մթնոլորտ։
Հավելյալ նշումներ
- Աշխատանքային գրաֆիկ՝ երկուշաբթի–շաբաթ՝ 09։00–18։00։
- Աշխատանքի տարածք՝ Շիրակի մարզ։
2010 թ-ից առ այսօր Ardis-ը հայաստանյան շուկայում առաջատար դիստրիբյուտորական ընկերություններից մեկն է:
Ընկերությունը հպարտորեն ներկայացնում է միջազգային հանրահայտ ապրանքանիշեր, այդ թվում՝ ֆրանսիական Lactalis ընկերության President, Galbani, Lactel, Societe, Dolce ապրանքատեսակները, իտալական Irca, բելգիական Veliche, ավստրիական Backaldrin, բուլղարական Cremio և այս ցուցակը ամեն անգամ թարմացվում է նորանոր անուններով։
Որակի և գերազանցության հանձնառությամբ Ardis-ը Հայաստանում սպառողներին կապում է համաշխարհային առաջատար բրենդերի բարձրակարգ ապրանքների հետ՝ ընդլայնելով տեղական շուկան, ինչպես մանրածախ, այնպես էլ նիշային առևտրի ոլորտներում՝ բացառիկ առաջարկներով: