Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Վաճառքի մենեջեր սեփական մեքենայով։

Կանաչ Սնունդ

Աշխատավայր` Արաբկիր, Երևան
Աշխատավարձ`
Ամսական սկսած 200,000 ֏
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Չի պահանջվում, Միջին
Ոլորտ` Վաճառք, Առևտուր, Արտադրություն, Գործառնություն
Վերջնաժամկետ`
23.10.2026

Նկարագրություն

«Կանաչ Սնունդ» ընկերությունն իր թիմը համալրելու նպատակով փնտրում է Վաճառքի մենեջեր՝ սեփական մեքենայով։

Պարտականություններ

  • Ըստ սահմանված երթուղու՝ վաճառքի կետերից պատվերների ժամանակին և պատշաճ հավաքագրում,

  • Գործող հաճախորդների հետ մշտական կապի պահպանում և արդյունավետ համագործակցության զարգացում,

  • Նոր հաճախորդների և վաճառքի կետերի ներգրավում,

  • Վաճառքի ծավալների աճի ապահովում և նոր հնարավորությունների բացահայտում,

  • Շուկայի ուսումնասիրություն և վաճառքի նոր կետերի որոնում,

  • Վաճառքի կետերում ընկերության արտադրանքի առկայության և տեսականու վերահսկում,

  • Ապրանքների պատշաճ դասավորվածության և ներկայացվածության վերահսկում վաճառասրահներում,

  • Հաճախորդներից ստացված տեղեկատվության և շուկայի փոփոխությունների փոխանցում ընկերությանը։

Պահանջներ

  • Սեփական ավտոմեքենայի առկայություն,

  • B կարգի վարորդական իրավունք,

  • Հաղորդակցման և բանակցելու լավ հմտություններ,

  • Պատասխանատվություն, ճշտապահություն և բարեխիղճ մոտեցում աշխատանքին,

  • Ակտիվություն և արդյունքի վրա կենտրոնացած աշխատանքային մոտեցում,

  • Երևանում և հարակից տարածքներում լավ կողմնորոշվելու կարողություն։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային փորձը պարտադիր չէ։ Կարևոր են սովորելու պատրաստակամությունը, ակտիվությունը և մարդկանց հետ աշխատելու կարողությունը։

Աշխատանքային պայմաններ

  • Աշխատանքային գրաֆիկ՝ շաբաթական 5 օր,

  • Աշխատաժամեր՝ 09:30–17:30,

  • Եկամտի աճ՝ վաճառքի արդյունքներին համապատասխան։

«Կանաչ Սնունդ»-ն արևելյան, սիրիական սննդի արտադրությամբ զբաղվող ՀԱՅԿԱԿԱՆ ընկերություն է:

Տեսնել ավելին
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում