Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Վաճառքի մենեջեր (ք.Գյումրի)

C and F Co LLC

Քաղաք` Գյումրի
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Սկսնակ
Ոլորտ` Վաճառք, Առևտուր
Վերջնաժամկետ`
03.07.2023
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

C&F co ընկերությունը փնտրում է ակտիվ, նպատակասլաց, պատասխանատվության բարձր զգացում ունեցող վաճառքի մենեջեր՝ Գյումրու մասնաճյուղում աշխատելու համար:

Պարտականություններ

  • Իրականացնել շուկայի ուսումնասիրություն և վերլուծություն
  • Ապրանքատեսականու ներկայացում վաճառակետում և պատվիրված ապրանքատեսականու մուտքագրում գրպանի համակարգչում
  • Վաճառակետերում ապրանքատեսականու առկայության ապահովում
  • Ապրանքների ներկայացվածության ստանդարտների ապահովում՝ դասավորվածություն, գովազդային նյութերի առկայություն, նախընտրելի գներ:

Պահանջներ

  • Սեռը՝ արական
  • Տարիքը՝ մինչև 30 տարեկան,
  • Պատասխանատվության բարձր զգացում,
  • Բանակցելու, վաճառքի հմտություններ,
  • Արագ կոմնորոշվելու, որոշումներ կայացնելու ունակություն,
  • Անձնական ավտոմեքենայի առկայություն,
  • Աշխատանքային փորձը ցանկալի է:

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր՝ երկուշաբթի-ուրբաթ

Աշխատանքային ժամեր՝ 09:00-18:00

Վառելիքի ծախսը փոխհատուցում է ընկերությունը:

Ընկերության մասին
address
Հասցե
ք. Երևան, Շարուրի 43
address
Աշխատակիցների քանակ
51-150

Մենք հպարտորեն կարող ենք փաստել, որ Հայաստանում կոսմետիկայի և կենցաղային քիմիայի ժամանակակից շուկայի հիմնադիրն ենք և ակտիվորեն մասնակցել ենք դրա ձևավորմանն ու զարգացմանը: Մեր ընկերությունը հանդիսանում է համաշխարհային ճանաչում ունեցող "Unilever”, “Henkel”, “Schwarzkopf”, "Johnson&Johnson", “Selpak”, “Adidas” ապրանքանիշերի պաշտոնական մատակարարը: Մենք առաջարկում ենք մեր հաճախորդներին ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ, նորաոճ փաթեթավորմամբ, գնային զանազանությամբ, գնի և որակի օպտիմալ հարաբերակցությամբ և ամենօրյա օգտագործման ընթացքում հարմարավետ ապրանքատեսականի, որը լիովին բավարարում է ոչ միայն արդի շուկայի, այլև ամենախստապահանջ սպառողի պահանջները: Մեր կողմից մատակարարվող բոլոր ապրանքներն ունեն համապատասխանության սերտիֆիկատներ և ամեն օր ենթարկվում են սանիտարական ծառայությունների փորձարկման: Իր տեսակային և գնային քաղաքականության, նվեր-ակցիաների, հաճախորդների և ի վերջո սպառողի նկատմամբ ուշադիր վերաբերմունքի շնորհիվ ընկերությունը կարողացել է ոչ միայն իրականացնել հաջողված և կայուն գործունեություն, այլ նաև հայկական շուկայում դրսևորվել որպես արդյունավետ մատակարար` ոչ ստանդարտ շուկայական պայմաններում:

Տեսնել ավելին

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում