Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Վաճառքի մենեջեր / ք. Արտաշատ /

Բի Էլ կահույք

Աշխատավայր` Արտաշատ
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Վաճառք, Առևտուր, Հաճախորդների սպասարկում
Վերջնաժամկետ`
28.06.2026

Նկարագրություն

Մենք փնտրում ենք արդյունքամետ, ակտիվ և հաղորդակցման բարձր հմտություններով Վաճառքի մենեջերի, ով գիտի՝ ինչպես հետաքրքրությունը վերածել իրական վաճառքի և հաճախորդի հետ շփումը՝ երկարաժամկետ համագործակցության։ Եթե Դուք սիրում եք վաճառք, բանակցություն և արդյունք՝ սա Ձեր հնարավորությունն է աշխատելու զարգացող և դինամիկ միջավայրում։

Պարտականություններ

  • Հաճախորդների կարիքների բացահայտում և համապատասխան լուծումների առաջարկում
  • Վաճառքի գործընթացի ամբողջական կառավարում՝ լիդից մինչև փակ վաճառք
  • CRM համակարգի ճիշտ և ժամանակին վարում
  • Upsell և cross-sell վաճառքի տեխնիկաների կիրառում
  • Հաճախորդների հետ երկարաժամկետ հարաբերությունների կառուցում և պահպանում
  • Վաճառքի պլանների և թիրախների իրականացման ապահովում

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն
  • 2+ տարվա փորձ վաճառքի ոլորտում (B2C կամ B2B)
  • Վաճառքի և բանակցությունների հմտություններ
  • Հաճախորդի հետ աշխատելու բարձր մշակույթ
  • Արդյունքամետ մտածողություն և նպատակասլացություն
  • CRM համակարգերի իմացություն
  • Արագ կողմնորոշվելու և իրավիճակ կառավարելու ունակություն
  • Հայերենի գերազանց իմացություն (ռուսերեն/անգլերենը՝ առավելություն)

Հավելյալ նշումներ

Մրցունակ աշխատավարձ + բոնուսային համակարգ
Մասնագիտական աճ և կարիերայի զարգացման հնարավորություն
Ակտիվ, նպատակային և աջակցող թիմ Դինամիկ աշխատանքային միջավայր, որտեղ գնահատվում է արդյունքը

Ընկերության մասին
address
Հասցե
Արարատի մարզ, ք. Արտաշատ, Օգոստոսի 23/79
address
Աշխատակիցների քանակ
16-50
Phone
Հեռ.
+374 98 831422

Սկսած 2012 թվականից՝ մենք ձևավորում ենք միջավայրեր, որտեղ համադրվում են նրբաճաշակ դիզայնը, ֆունկցիոնալությունը և բարձրակարգ որակը։

Մեր գործունեության հիմքում ընկած է անհատական մոտեցումը և մանրուքների նկատմամբ ուշադրությունը։
Սեփական արտադրամասի առկայությունը մեզ հնարավորություն է տալիս վերահսկել յուրաքանչյուր փուլ՝ գաղափարի ձևավորումից մինչև կատարյալ ավարտ՝ ապահովելով անթերի կատարում և բացառիկ արդյունք։

Համագործակցելով ոլորտի առաջատար մասնագիտացված արտադրամասերի հետ՝ մենք ընդլայնում ենք մեր հնարավորությունները՝ առաջարկելով բազմազան լուծումներ և իրականացնելով տարբեր բարդության նախագծեր։

Մենք ստեղծում ենք կահույք լամինատից մինչև բարձրակարգ փայտանյութով, իրականացնելով ինչպես էլեգանտ ստանդարտ լուծումներ, այնպես էլ ամբողջությամբ անհատական նախագծեր՝ հարմարեցված յուրաքանչյուր հաճախորդի ճաշակին, տարածքին և ապրելակերպին։

Մեզ համար կահույքը պարզապես արտադրանք չէ, այն միջավայր ստեղծելու արվեստ է։

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Trainings
Թրեյնինգներ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում