Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Վաճառքի մենեջեր (Լոռու/Շիրակի մարզում)

Արդիս ՍՊԸ

Աշխատավայր` Վանաձոր
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Միջին, Փորձառու
Ոլորտ` Վաճառք, Առևտուր
Վերջնաժամկետ`
24.07.2026

Նկարագրություն

Աշխատանքի ենք հրավիրում վաճառքի մենեջերի, ով պատասխանատու է Retail վաճառքի բաժնի, Շիրակի և Լոռու մարզերի հաճախորդների հետ հարաբերությունների ստեղծման և պահպանման, վաճառքի աճի ապահովման և ռազմավարական համագործակցությունների զարգացման համար։ Այս դերը հարմար է այն թեկնածուի համար, ով կողմնորոշված է արդյունքների վրա և ունի փորձ Retail վաճառքներում՝ հատկապես սննդի, կամ FMCG ոլորտում։ Մենք երաշխավորում ենք Մրցունակ աշխատավարձ և արդյունքներից կախված բոնուսային համակարգ։

Պարտականություններ

  • Հայտնաբերել և զարգացնել նոր բիզնես հնարավորություններ և գործընկերություններ Retail վաճառքի հատվածում,
  • Կառավարել առկա հաճախորդների պորտֆելը՝ ապահովելով հաճախորդի գոհունակությունը և վաճառքի ծավալների աճը,
  • Ներկայացնել և առաջ մղել ընկերության ապրանքները մեծածախ գնորդներին, մանրածախ ցանցերին,
  • Կնքել պայմանագրեր, բանակցել գների և պայմանների շուրջ,
  • Համագործակցել ընկերության մյուս բաժինների (մարքեթինգ, լոգիստիկա, ֆինանսներ) հետ՝ վաճառքի գործընթացի սահուն ընթացքն ապահովելու նպատակով,
  • Վերլուծել շուկայի միտումները և մրցակցային միջավայրը՝ աճի նոր ուղիներ գտնելու համար,
  • Պատրաստել և ներկայացնել վաճառքների հաշվետվություններ, կանխատեսումներ և ռազմավարական պլաններ,
  • Ներկայացնել ընկերությունը մասնագիտացված միջոցառումներին, ցուցահանդեսներին և հաճախորդների հետ հանդիպումներին։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն
  • Առնվազն 3 տարվա փորձ վաճառքի ոլորտում (նախընտրելի է սննդի կամ FMCG ոլորտում),
  • Հմտություններ բանակցությունների, կապերի ստեղծման և գործընկերային հարաբերությունների պահպանման մեջ,
  • Արդյունքների վրա կենտրոնացած մտածելակերպ և վաճառքի նպատակների հասնելու ապացուցված փորձ,
  • Հաղորդակցման և ներկայացման գերազանց հմտություններ,
  • Հայերեն լեզվի լավ տիրապետում, ռուսերեն և/կամ անգլերեն՝ ցանկալի,
  • Վարորդական իրավունք և հաճախորդների այցելության պատրաստակամություն

Մենք առաջարկում ենք՝

  • Մրցունակ աշխատավարձ և արդյունքներից կախված բոնուսային համակարգ,
  • Աշխատանք վստահելի և կայուն ընկերությունում՝ ճանաչված ապրանքանիշերի հետ,
  • Մասնագիտական աճի և կարիերայի զարգացման հնարավորություններ,
  • Աջակցող և համագործակցային թիմային մթնոլորտ։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթի-շաբաթ՝ 09։00–18։00:

Ընկերության մասին
address
Հասցե
ՀՀ, ք. Երևան, Շիրակի 1-ին փակուղի, 4
address
Աշխատակիցների քանակ
51-150

2010 թ-ից առ այսօր Ardis-ը հայաստանյան շուկայում առաջատար դիստրիբյուտորական ընկերություններից մեկն է:

Ընկերությունը հպարտորեն ներկայացնում է միջազգային հանրահայտ ապրանքանիշեր, այդ թվում՝ ֆրանսիական Lactalis ընկերության President, Galbani, Lactel, Societe, Dolce ապրանքատեսակները, իտալական Irca, բելգիական Veliche, ավստրիական Backaldrin, բուլղարական Cremio և այս ցուցակը ամեն անգամ թարմացվում է նորանոր անուններով։

Որակի և գերազանցության հանձնառությամբ Ardis-ը Հայաստանում սպառողներին կապում է համաշխարհային առաջատար բրենդերի բարձրակարգ ապրանքների հետ՝ ընդլայնելով տեղական շուկան, ինչպես մանրածախ, այնպես էլ նիշային առևտրի ոլորտներում՝ բացառիկ առաջարկներով:

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Trainings
Թրեյնինգներ
No dress code
Հագուստի կոդի բացակայություն
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում