Վաճառքի մենեջեր՝ կորպորատիվ առաջարկների գծով
Փինք Բերրի ՍՊԸ
Նկարագրություն
«Փինք Բերրի» ընկերությունը փնտրում է ակտիվ, նախաձեռնող և արդյունքներին միտված Վաճառքի մենեջեր, ով կմիանա մեր թիմին և կզբաղվի կորպորատիվ հաճախորդների հետ աշխատանքով:
Պարտականություններ
-
Նոր կորպորատիվ հաճախորդների ներգրավում և համագործակցության հաստատում։
-
Ընկերություններին ամանորյա նվեր-բոքսերի (Christmas Boxes) առաջարկում և վաճառք։
-
Սուրբծննդյան և ամանորյա միջոցառումների տոմսերի վաճառք։
-
Կորպորատիվ առաջարկների մշակում և ներկայացում։
-
Հաճախորդների հետ երկարաժամկետ գործընկերային հարաբերությունների ձևավորում։
-
Վաճառքի պլանների իրականացում և արդյունքների ապահովում։
Պահանջներ
-
Վաճառքի ոլորտում աշխատանքային փորձը պարտադիր է։
-
Հաղորդակցման և բանակցությունների գերազանց հմտություններ։
-
Նախաձեռնողականություն և ինքնուրույն աշխատելու կարողություն։
-
Արդյունքների հասնելու մոտիվացիա։
Հավելյալ նշումներ
Ճկուն աշխատանքային գրաֆիկ՝ միաժամանակ ապահովելով օպերատիվ հասանելիություն և մշտական կապ թիմի հետ:
«Փինք Բերրի» պաղպաղակի գործարանը հիմնադրվել է 2018 թվականին: Շուրջ 8 տարի է, ինչ մենք հայկական շուկայում ենք և ամեն օր փորձում ենք ամրապնդել մեր դիրքերն ու գրավել շուկայի առավել մեծ մասնաբաժինը։ «Փինք Բերրի»-ի պաղպաղակների ստեղծման գործընթացը երկարատև ջանքերի, ուսումնասիրությունների և փորձարկումների արդյունք է։ Արտադրական գործընթացը կազմակերպվում է իտալական բարձրակարգ տեխնոլոգիաների և հոսքագծերի, բնական բարձրորակ հումքի և փորձառու մասնագետների շնորհիվ։ Յուրաքանչյուր պաղպաղակ ունի իր պատմությունը, մանրակրկիտ մշակված կոնցեպտն ու լուծումները։ Այս ամենի շնորհիվ է, որ արտադրանքը մշտապես տարբերվում է շուկայում։ «Փինք Բերրի»-ն սպառողին առաջարկում է շուրջ 30 տեսակի պաղպաղակ, և յուրաքանչյուր տարի այդ շարքը համալրվում է նորերով։ Համեղ պաղպաղակ ստեղծելով՝ մենք փորձում ենք ձեր յուրաքանչյուր օրը քաղցր հիշողությունների վերածել։