Վաճառքի մենեջեր HoReCa
Գրասս Օֆիշլ ՍՊԸ
Նկարագրություն
Մենք զարգացնում ենք GRASS պրոֆեսիոնալ քիմիայի, մաքրության միջոցների և HoReCa ոլորտի համար նախատեսված ապրանքների ուղղությունը և հրավիրում ենք մեր թիմ HoReCa (hյուրանոցներ, ռեստորաններ, կաֆեներ) վաճառքի մենեջերի, ով սիրում է ակտիվ վաճառքները, կարողանում է կառուցել երկարաժամկետ գործընկերային հարաբերություններ և ձգտում է բարձր արդյունքների։
Կարևոր է․ սեփական ավտոմեքենայի առկայությունը պարտադիր պահանջ է։
Պարտականություններ
- Ընկերության առկա հաճախորդների հետ աշխատանք
- Նոր հաճախորդների որոնում և ներգրավում
- Առկա հաճախորդների մոտ ապրանքատեսակի ավելացում
- Դեբիտորական պարտքերի վերահսկում
- Բանակցությունների և արտադրանքը ներկայացնող շնորհանդեսների վարում
Պահանջներ
- Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձը և սեփական մեքենայի առկայությունը պարտադիր են,
- Վաճառքի պլանը կատարելու ունակություն,
- Հաճախորդների և ընկերության ղեկավար կազմի հետ բանակցելու ունակություն,
- Հաճախորդների հետ կայուն, երկարաժամկետ հարաբերությունների ձևավորում և պահպանում,
- Աճի և զարգացման ձգտում,
- Շփման արդյունավետ հմտություններ,
- Սթրեսակայունություն,
- Ազնվություն,
- Պատասխանատվություն,
- Ինքնակազմակերպվածություն,
- Նախաձեռնողականություն,
- Արդյունքի, այլ ոչ ընթացքի վրա կենտրոնացում,
- Բարձրագույն կրթությունը կդիտվի որպես առավելություն։