
Վաճառքի մենեջեր (գրասենյակում)
ԱՐՆԴԱՆԵ ՍՊԸ
Նկարագրություն
Համակցված կերերի արտադրության գրասենյակում պահանջվում է վաճառքի մենեջեր:
Պարտականություններ
- Ֆերմերային ընկերությունների և համագործակցող խանութների հետ գործնական հարաբերությունների հաստատում,
- Հաճախորդների հետ ակտիվ աշխատանք, զանգեր,
- Նոր հաճախորդների ներգրավում և նրանց հետ շարունակական համագործակցության ապահովում,
- Վաճառքի խթանմանն ուղղված կոմերցիոն առաջարկների մշակում,
- Վաճառքի ամբողջական գործընթացի կազմակերպում,
- Պոտենցիալ հաճախորդներին Ընկերության ապրանքատեսականու ներկայացում,
- Դեբիտորական պարտքերի վերահսկում։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- Վաճառքի և հաղորդակցման հմտություններ,
- Բանակցություններ վարելու հմտություններ, գրագետ խոսք,
- Աշխատանքի նկատմամբ բարեխիղճ վերաբերմունք,
- Նյութի ներկայացման ազդեցիկ հմտություն և բանակցելու կարողություն,
- Ժամանակի ճիշտ պլանավորման և վերջնաժամկետների պահպանման կազմակերպչական հմտություն,
- MS Office փաթեթի իմացություն,
- Աշխատանքային փորձը պարտադիր է։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային գրաֆիկ` 5-օրյա։
Աշխատավարձը՝ 200,000 դրամ +%։
Հասցե` Էրեբունի զանգված, Այվազովսկի 12/7 (Էրեբունի հիվանդանոցի հարևանությամբ)։
«Արնդանե» ՍՊԸ-ն արդեն ավելի քան 20 տարի զբաղեցնում է առաջատար դիրք հայկական շուկայում՝ համակցված կերերի արտադրության ոլորտում, ներկայացնելով «Թոթլ Փիգ», սիրողական և ունիվերսալ ապրանքանիշը:
Ընկերությունն առաջնորդվում է «Որակյալ արտադրանք » կարգախոսով և արագ զարգանում է այս ուղղությամբ:
Գործունեության հիմնական ուղղություններն են՝
🔸 համակցված կերերի արտադրություն և վաճառք,
🔸 անասնաբուժական դեղորայքի և հավելումների ներմուծում:
«Արնդանե» ՍՊԸ-ն ունի փորձառու և բարձր պատրաստվածություն ունեցող մասնագետներ, ովքեր, անհրաժեշտության դեպքում, յուրաքանչյուր հաճախորդին տրամադրում են անվճար մասնագիտական խորհրդատվություն՝
✔️ կերակրման նորմերի ճիշտ հաշվարկ
✔️ անասնաբուժական միջոցառումների արդյունավետ պլանավորման և պատշաճ իրականացում։