Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Վաճառքի մենեջեր (B2B վաճառք)

Bella Casa

Ոլորտ` Վաճառք, Առևտուր
Վերջնաժամկետ` 18.06.2025
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Միջին

Նկարագրություն

Եթե ունեք գերազանց շփման հմտություններ, նախաձեռնող եք, պատասխանատու, նախընտրում եք ակտիվ և դինամիկ աշխատանքային առօրյա, ապա «Պենոտեքս» ընկերությունը փնտրում է հենց Ձեզ։

Պարտականություններ

  • Կանոնավոր կերպով այցելել շինարարական ընկերություններ և պատշաճ կերպով ներկայացնել ընկերությունն ու ապրանքատեսականին,
  • Վաճառքի շուրջ վարել բանակցություններ, բարձրացնել վաճառքի ցուցանիշները,
  • Իրականացնել ընկերության ապրանքատեսականու առաջխաղացում առկա և նոր հաճախորդների շրջանակներում, ներգրավել նոր հաճախորդներ,
  • Իրականացնել խորհրդատվություն, ընդունել պատվերներ,
  • Վերահսկել պատվերների իրականացման ողջ գործընթացը և ապահովել հաճախորդների գոհունակությունը,
  • Պարբերաբար իրականացնել շուկայի ուսումնասիրություն և վերլուծություն,
  • Կատարել ամենամսյա վաճառքների վերլուծություն, կազմել և ներկայացնել ամսական հաշվետվություններ,
  • Աշխատանքային պարտականություններից բխող այլ գործառույթներ։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն,
  • Վարորդական իրավունք (B կարգ),
  • Անձնական մեքենայի առկայություն,
  • Մեքենա վարելու առնվազն 2 տարվա փորձ,
  • Համապատասխան աշխատանքային փորձ վաճառքի և շինանյութի ոլորտում,
  • Վերլուծական մտածողություն,
  • Հաղորդակցման և բանակցման հմտություններ,
  • Պատասխանատվության բարձր զգացում,
  • Ժամանակի կառավարում,
  • Թիմային կողմնորոշում։

Հավելյալ նշումներ

  • Կայուն աշխատանք,
  • Մրցունակ աշխատավարձ,
  • Բոնուսային համակարգ,
  • Կորպորատիվ զեղչեր մեր արտադրանքի գնման դեպքում։

Դիմելու համար խնդրում ենք լրացնել էջի ստորին հատվածում տեղադրված դաշտերը:

Ուրախ կլինենք տեսնել Ձեզ մեր ԹԻՄՈՒՄ:

Ընկերության մասին
address
Հասցե
Երևան, Նոր Նորք, Թևոսյան 115/14
address
Աշխատակիցների քանակ
51-150
Phone
Հեռ.
099662005

«ՊԵՆՈՏԵՔՍ» ընկերությունը հիմնադրվել է 2012 թվականին։ Ընկերությունը զբաղվում է փրփրապլաստե դեկորատիվ քիվերի, առաստաղի դեկորների և փրփրապլաստե ձայնաջերմամեկուսիչ թերթերի արտադրությամբ, ինչպես նաև ջրադիսպերսիոն և դեկորատիվ ներկերի, լաքանյութերի, սվաղաներկերի (դեկորատիվ սվաղ), շինարարական քիմիայի արտադրությամբ, որոնք համապատասխանում են միջազգային ստանդարտներին։

Ընկերությանն է պատկանում նաև «BELLA CASA» խանութ-սրահների ցանցը։ Ինչպես նաև «ՊԵՆՈՏԵՔՍ» ընկերությունը համարվում է պաշտոնական և էքսկլյուզիվ ներկայացուցիչը եվրոպական և ռուսական մի շարք բրենդերի, ինչպիսիք են՝ «ՔՐԻՍՏԻԱՆԱ ՄԱՍԻ, ՊԱՐԱՏՈ», «ՄԱԿՈ», «ՊԱՎԱՆ», «ԲՈԼԴՐԻՆԻ», «ԿՈ.ՄԵ», «ԱՆԶԱ», «ԵՎՐՈ ԴԵԿՈՐ», «ԱՍՊԵԿՏ», «ՍԻԼԿ ՊԼԱՍՏԵՐ», «ԴԵԿՈՄԱՍՏԵՐ», «ՊԵՐՖԵԿՏ ՊԼՅՈՒՍ», «ԴԵ-ԲԱԳԵՏ», «ՎԻՔՍԵՆ», «ՀԵԼԻՈՍ», «ԲԵԼԻՆԿԱ» և ոչ միայն։

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Free meals
Անվճար սնունդ
Reward system
Բոնուսային համակարգ
Trainings
Թրեյնինգներ
Free parking
Անվճար կայանում
Company car
Ծառայողական մեքենա
No dress code
Հագուստի կոդի բացակայություն
Parental leave
Ծնողական արձակուրդ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե

Արդյո՞ք ունեք համապատասխան փորձ շինանյութի վաճառքի ոլորտում * *

Այս դաշտը պարտադիր է

Եթե այո, ապա խնդրում ենք նշել ընկերության անվանումը * *

Այս դաշտը պարտադիր է
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում