Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Վաճառքի մենեջեր B2B,B2C

Շինշին Գրուպ ՍՊԸ

Աշխատավայր` Էրեբունի, Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Վաճառք, Առևտուր
Վերջնաժամկետ`
26.07.2026

Նկարագրություն

"Շինշին" ընկերությունը փնտրում է վաճառքի մենեջեր և առաջարկում է․

  • Մրցունակ աշխատավարձ (ֆիքսված + վաճառքից բոնուսներ)
  • Մասնագիտական աճի հնարավորություններ
  • Ընկերական, դրական թիմ
  • Աշխատանքային գրաֆիկ՝ ամբողջական աշխատանքային օր

Պարտականություններ

  • Նոր հաճախորդների ակտիվ որոնում և ներգրավում (այդ թվում՝ սառը զանգեր)
  • Բանակցությունների վարում և պայմանագրերի կնքում
  • Հաճախորդների բազայի պահպանում և զարգացում
  • Հաճախորդների խորհրդատվություն՝ ապրանքների տեսականու վերաբերյալ (շինանյութեր, էլեկտրական ապրանքներ, ինժեներական սանտեխնիկա)
  • Աշխատանք 1C համակարգում (պատվերների ձևակերպում, առաքումների վերահսկում)
  • Դեբիտորական պարտքերի վերահսկում
  • Շուկայի և մրցակցային միջավայրի վերլուծություն

Պահանջներ

  • Պարտադիր՝ տեսականու իմացություն (շինանյութեր, էլեկտրական ապրանքներ, ինժեներական սանտեխնիկա և այլն)
  • Վաճառքների փորձ (B2B/B2C)
  • Բանակցությունների հմտություններ և սառը զանգերի փորձ
  • Հայաստանյան շինանյութերի շուկայի իմացություն
  • Ցանկալի է 1C-ի իմացություն
  • Հաղորդակցման հմտություններ և նպատակասլացություն
  • Ազնիվ և աշխույժ

Ընկերության մասին
address
Աշխատակիցների քանակ
16-50
Phone
Հեռ.
374 41 929 929

Մենք ներկայացնում ենք շինանյութի օնլայն խանութի նոր ձևաչափ Երևանում, որը միավորում է հարմարավետությունը նորարարական տեխնոլոգիաներ և պրոֆեսիոնալ սպասարկումը մեկ հարթակում։

Առաջարկում ենք օնլայն գնումների ամբողջական գործընթաց՝ լայն տեսականի, մասնագիտական խորհրդատվություն, առցանց վճարում, արագ առաքում, նաև բեռի բարձրացման ծառայություն։ Յուրաքանչյուր պատվերը իրականացվում է անհատական մոտեցմամբ և մանրուքների նկատմամբ ուշադրությամբ։

Մեր կարգախոսն է՝ «Շինանյութ մեկ հպումով», և մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի գնումը լինի հնարավորինս հեշտ և հարմար։

Մեզ հետ շինարարությունը կդառնա է հաճելի, ժամանակակից և արագ։

Տեսնել ավելին
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում