Վաճառքի մենեջեր (ատամնաբուժություն)
Ս․Ա․Վ․ Գրուպ ՍՊԸ
Նկարագրություն
«Ս.Ա.Վ. Գրուպ» ՍՊԸ-ն ատամնաբուժական նյութերի, սարքավորումների և ծախսվող նյութերի ոլորտում համաշխարհային առաջատար արտադրողների պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում։
Ավելի քան 10 տարի մենք ապահովում ենք ատամնաբուժական կլինիկաներին և մասնագետներին բարձրորակ, ժամանակակից և վստահելի լուծումներով՝ առաջարկելով ոլորտի լավագույն ապրանքատեսականին։
Ընկերության շարունակական աճի և զարգացման պայմաններում հրավիրում ենք մեր թիմին միանալու Վաճառքի մենեջերի (ատամնաբուժություն)։
Պարտականություններ
- Այցելել ատամնաբուժական կլինիկաներ, կենտրոններ, բժիշկների և դիստրիբյուտորների՝ ներկայացնելով ընկերության ապրանքատեսականին, սարքավորումները, նյութերը և ծառայությունները։
- Զարգացնել և պահպանել համագործակցությունը գործող գործընկերների հետ, ինչպես նաև ներգրավել նոր հաճախորդների։
- Բացահայտել հաճախորդների կարիքները և առաջարկել համապատասխան լուծումներ ու ապրանքներ։
- Տրամադրել մասնագիտական խորհրդատվություն և տեղեկատվություն ատամնաբուժական նյութերի և սարքավորումների կիրառման վերաբերյալ։
- Կազմակերպել և վարել հանդիպումներ, ներկայացումներ և բանակցություններ գործընկերների հետ։
- Ձևակերպել, ուղեկցել և վերահսկել պատվերների ամբողջ գործընթացը։
- Ապահովել վաճառքի պլանի իրականացումը և նպաստել վաճառքների աճին։
- Իրականացնել շուկայի, մրցակիցների և ոլորտի միտումների ուսումնասիրություն և վերլուծություն։
- Կազմել և ներկայացնել վաճառքի և կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվություններ։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն (նախապատվությունը՝ բժշկական ոլորտում)։
- Գերազանց հաղորդակցման, ներկայացման և բանակցելու հմտություններ։
- Հաճախորդակենտրոն մտածողություն, նախաձեռնողականություն և պատասխանատվության բարձր զգացում։
- Ճկունություն, նպատակասլացություն և թիմում արդյունավետ աշխատելու կարողություն։
- Հայերեն և ռուսերեն լեզուների լավ իմացություն, անգլերեն լեզվի իմացությունը կդիտվի որպես առավելություն։
- Վաճառքի ոլորտում աշխատանքային փորձը ցանկալի է։
- Ատամնաբուժական կամ բժշկական ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն։
Հավելյալ նշումներ
- Մրցունակ աշխատավարձ և բոնուսային համակարգ։
- Մասնագիտական զարգացման և ինքնակատարելագործման դասընթացների փոխհատուցում։
- Բժշկական ապահովագրություն։
- Սպորտային փաթեթի փոխհատուցում։
Founded in 2012 in the Republic of Armenia, SAV Holding has quickly become a leader in the manufacturing, import, and export sectors. Our dedicated team and commitment to customer satisfaction have driven our success and growth.
Our Divisions
AAS Industry: Specializes in high-quality thermal paper and self-adhesive labels, serving both local and international markets with reliable and durable products.
SAV Group: Offers a diverse range of household products, including gloves, food packaging films, aluminum containers, and more. We are trusted by major organizations for our quality and reliability.
SAV Medical: Imports top-tier medical goods and equipment, representing renowned brands such as Implant Swiss, Harvard, Neusoft, and Chison. Our extensive product range supports aesthetic, dental, laboratory, and general medical needs.
Evolut Aesthetics: Provides innovative aesthetic treatments, setting new standards in the field of aesthetic medicine with cutting-edge technology and exceptional care.
Our Commitment
At SAV Holding, we prioritize quality, innovation, and customer satisfaction. We continuously strive to enhance our products and services to meet the evolving needs of our customers.
Your Trust Gets Us Going!