Վաճառքի մենեջեր
Հոմեռ | Homer
Նկարագրություն
Վաճառքի մենեջերը պատասխանատու է խանութ-սրահի վաճառքի թիմի արդյունավետ կառավարման, B2C և B2B վաճառքների խթանման, ոլորտային գործընկերների (ճարտարապետներ, դիզայներներ, կառուցապատողներ, շինարարական ընկերություններ) ներգրավման, ինչպես նաև հաճախորդների և գործընկերների հետ երկարաժամկետ ու փոխշահավետ համագործակցության պահպանման համար։
Պարտականություններ
- Թիմի կառավարում և զարգացում. կառավարել, մոտիվացնել և վերահսկել խանութ-սրահի խորհրդատուների աշխատանքը, հետևել անհատական և թիմային KPI-ներին, պահպանել սպասարկման բարձր ստանդարտների պահպանումը։
- B2B գործընկերների ներգրավվում. Ներգրավել նոր գործընկերներ (ճարտարապետներ,դիզայներներ, կառուցապատողներ, շինարարական ընկերություններ), վարել գործնական բանակցություններ և ներկայացնել ընկերության տեսականին ու համագործակցության պայմանները։
- Հաճախորդների և գործընկերների հետ մշտական կապ և վերահսկում. Պահպանել և զարգացնել երկարաժամկետ հարաբերություններ գործող B2B և B2C հաճախորդների հետ։
- Վաճառքների պլանավորում և վերլուծություն. Ապահովել խանութ-սրահի վաճառքի ամսական պլանների կատարումը, վերլուծել վաճառքի ցուցանիշները, շուկայի միտումները և ներկայացնել հաշվետվություններ ղեկավարությանը։
- Սրահի գործընթացների վերահսկում. Հետևել ապրանքատեսականու ճիշտ դասավորվածությանը, պահեստային մնացորդների վերահսկմանը և սպասարկման ընթացքում ծագած օպերատիվ կարգավորմանը։
Պահանջներ
- Առնվազն 2-3 տարվա աշխատանքային փորձ վաճառքների ոլորտում (B2B և B2C վաճառքների՝ շինանյութի, կահույքի կամ ինտերիերի դիզայնի ոլորտների փորձը կդիտվի որպես առավելություն)։
- Վաճառքի թիմի կառավարման և առաջնորդման փորձ։
- Բանակցություններ վարելու և երկարաժամկետ գործնական կապեր կառուցելու գերազանց հմտություններ։
- Վաճառքի ցուցանիշների վերլուծության և պլանավորման ունակություն։
- CRM համակարգերի և MS Office (մասնավորապես՝ Excel) ծրագրերի իմացություն։
- Հայերենի գերազանց, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն։
- Արդյունքահեն մոտեցում, նախաձեռնողականություն և պատասխանատվության բարձր զգացում։
Միացե՛ք մեր թիմին
20+ տարվա փորձառությունը, թափանցիկ գործելաոճը և խոշոր հարկատուի կարգավիճակն ապահովում են ֆինանսական և մասնագիտական կայունություն։ Մենք առաջնահերթությունը տալիս ենք թիմի աճին՝ աշխատակիցներին տալով ղեկավար պաշտոնների անցնելու իրական հնարավորություններ։ Ինչպես նաև, մենք խրախուսում ենք ինքնուրույն որոշումներ կայացնելու, նախաձեռնողականության և բարձր պատասխանատվության մշակույթը։
Homer by VAK-ը շինարարական և դեկորատիվ նյութերի ոլորտում հայաստանյան շուկայի առաջատարներից է։
Սկսելով մեր ուղին 2002 թվականին՝ 2004-ից ծավալում ենք միջազգային բարձրորակ նյութերի ուղիղ ներմուծում, իսկ 2008 թվականից ընդգրկված ենք Հայաստանի խոշոր հարկատուների ցանկում։
Այսօր ընկերության գործունեությունն ընդգրկում է ինչպես B2B վաճառքի սեգմենտը, այնպես էլ Երևանի մասնագիտացված B2C վաճառասրահները (Հալաբյան 36/2, Մազմանյան 1/1)։ Զուգահեռաբար ակտիվորեն զարգանում է նաև Homer Renovates ուղղությունը՝ մատուցելով վերանորոգման ծառայություններ։
Մեր հաջողության հիմքում ընկերության ամենարժեքավոր ռեսուրսն է՝ մեր թիմը։
Ինչպե՞ս ենք ձևավորում մեր աշխատանքային միջավայրը.
1. Կայունություն և վստահություն
2. Մասնագիտական աճ և կարիերայի առաջխաղացում
3. Կորպորատիվ մշակույթ և թիմային ամուր արժեքներ