Վաճառքի մենեջեր
ՎիտաԴետոկս կլինիկա
Նկարագրություն
«ՎԻՏԱԴԵՏՈԿՍ ԿԼԻՆԻԿԱ»-ն (VitaDetox) ընդլայնում է կորպորատիվ ուղղությունը և իր թիմ է հրավիրում փորձառու Վաճառքի մենեջերի, ով կապահովի կազմակերպությունների հետ երկարաժամկետ համագործակցության զարգացումը և կընդլայնի կլինիկայի կորպորատիվ հաճախորդների բազան։
Պարտականություններ
- Պոտենցիալ կորպորատիվ գործընկերների ակտիվ որոնում և ներգրավում։
- Կորպորատիվ հանդիպումների կազմակերպում, կլինիկայի ծառայությունների և փաթեթների ներկայացում։
- Անհատական կորպորատիվ առաջարկների մշակում, բանակցությունների վարում և համագործակցության պայմանների համաձայնեցում։
- Պոտենցիալ հաճախորդների և գործընկերների բազայի վարում, պայմանավորվածությունների ապահովում, երկարաժամկետ գործընկերային հարաբերությունների զարգացում։
- Վաճառքի և բուժառուների ու հաճախորդների ներգրավման սահմանված ցուցանիշների ապահովում, արդյունքների հաշվառում և հաշվետվությունների ներկայացում։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն։
- Համակարգչի վստահ օգտատեր։
- Հայերենի և ռուսերենի գերազանց իմացություն, անգլերենի իմացություն՝ առնվազն B1 մակարդակ։
- Առնվազն 2–3 տարվա հաջողված փորձ B2B վաճառքների, բիզնեսի զարգացման կամ կորպորատիվ հաճախորդների սպասարկման ոլորտում։
- Բանակցություններ վարելու, ներկայացումներ անելու և որոշում կայացնող անձանց հետ արդյունավետ հաղորդակցվելու հմտություն։
- Արդյունքակենտրոնություն, հետևողականություն, ինքնուրույնություն և պատասխանատվության բարձր զգացում։
- Բժշկական, ապահովագրական կամ առողջության բարելավման (wellness) ոլորտում փորձը կդիտվի որպես առավելություն։
Մենք առաջարկում ենք՝
- Հարմարավետ գրասենյակ Երևանի կենտրոնում՝ Կորյունի 5 2/2։
- Մրցունակ վարձատրություն` կայուն ֆիքսված աշխատավարձ՝ 200000 ՀՀ դրամ, թափանցիկ բոնուսային համակարգ առանց վերին շեմի:
- Աշխատանքային ծախսերի փոխհատուցում` կորպորատիվ բջջային կապի տրամադրում, հանդիպումների հետ կապված տրանսպորտային ծախսերի/վառելիքի հատուցում։
- Առողջության փաթեթ՝ կլինիկայի ծառայություններից անվճար և հատուկ զեղչով օգտվելու հնարավորություն աշխատողի համար, հատուկ զեղչեր ընտանիքի անդամների համար։
- Պահանջված և ժամանակակից պրոդուկտ՝ ինֆուզիոն թերապիան արագ աճող համաշխարհային թրենդ է, որը մեծ հետաքրքրություն է վայելում կորպորատիվ հաճախորդների և պրեմիում ծառայությունների ոլորտում։
- Աշխատանքային գրաֆիկ և զբաղվածություն՝ 5-օրյա աշխատանքային շաբաթ, լրիվ դրույք։
Հետաքրքրված թեկնածուներին խնդրում ենք ուղարկել իրենց ինքնակենսագրականը։
Առողջությունն ու գեղեցկությունը պահպանելու ամենաարդյունավետ միջոցներից մեկը կաթիլային ներարկումներն են, որոնք մի քանի ժամում օրգանիզմը հարստացնում են անհրաժեշտ միկրոտարրերով։
VitaDetox-ը առաջարկում է կաթիլային տարբեր պրոցեդուրաներ, որոնք բուժում և կանխարգելում են առողջական մի շարք խնդիրներ, օգնում են դիմադրել վիրուսներին և վարակներին, բարելավում են իմունային համակարգի աշխատանքը, պահպանում են երիտասարդությունն ու գեղեցկությունը։