Վաճառքի մենեջեր
Ստեկո ՍՊԸ
Նկարագրություն
Միացի՛ր «Steko»-ի զարգացող թիմին։
Փնտրում ենք վաճառքի ոլորտի ապագա առաջատարների։ Եթե ակտիվ ես, մոտիվացված և ցանկանում ես աշխատել ընդլայնվող ընկերությունում, ապա սա քո հնարավորությունն է։
Պարտականություններ
- Հաճախորդներին տրամադրել լիարժեք տեղեկատվություն ընկերության ապրանքների և ծառայությունների վերաբերյալ, ընդունել պատվերներ և կատարել ճշգրիտ հաշվարկներ։
- Մշակել և ներդնել վաճառքի խթանման նոր մեթոդներ՝ շուկայում ընկերության դիրքերն ամրապնդելու նպատակով։
- Կազմակերպել և վերահսկել արտադրանքի իրացման ու առաքման ողջ ընթացքը։
- Ապահովել մշտական կապ արտադրամասի հետ՝ պատվերների ժամանակին և որակյալ կատարումը երաշխավորելու համար։
- Զարգացնել հաճախորդների հետ երկարաժամկետ ու վստահելի հարաբերություններ։
- Պարբերաբար ներկայացնել հաշվետվություններ կատարված աշխատանքի արդյունքների վերաբերյալ և առաջարկել բարելավման ծրագրեր։
Պահանջներ
-
Վաճառքի ոլորտում աշխատանքային փորձը պարտադիր է:
-
Բարձրագույն կրթություն։
-
Ճկունություն, արագ կողմնորոշվելու ունակություն և թիմում աշխատելու կարողություն։
-
Մաթեմատիկական գիտելիքներ և ներկայացման հմտություններ։
-
AutoCad կամ Photoshop ծրագրերի տիրապետումը կդիտվի որպես առավելություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկ․-ուրբաթ՝ 09։00-18։00, շաբաթ՝ 09։00-16։00։
«ՍՏԵԿՈ» ընկերությունն արդեն քսան տարուց ավել է, ինչ հայկակական շուկայում ապակու վերամշակմամբ զբաղվող ընկերությունների մեջ առաջատարներից մեկն է:
«ՍՏԵԿՈ» ընկերությունն իրենից ներկայացնում է մի շարք արտադրամասերից բաղկացած համալիր, որտեղ յուրաքանչյուր փուլ իրականացվում է տարիների փորձով կոփված անձնակազմի կողմից, իսկ ներմուծման հարուստ փորձի արդյունքում հաստատվել են ամուր գործնական կապեր արտասահմանում գտնվող մի շարք գործարանների հետ: Այս ամենի շնորհիվ «ՍՏԵԿՈ» ընկերությունն այսօր վստահորեն իր հաճախորդներին է առաջարկում բարձրաճաշակ և որակյալ արտադրանք: