Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Վաճառքի մենեջեր

ALTTERRA Wines

Աշխատավայր` Երևան
Աշխատավարձ`
Ամսական սկսած 270,000 ֏
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Միջին, Փորձառու
Ոլորտ` Այլ Ոլորտներ, Վաճառք, Առևտուր
Վերջնաժամկետ`
25.10.2026

Նկարագրություն

Altterra Wines-ը փնտրում է Վաճառքի մենեջեր, ով կզբաղվի ընկերության գինիների վաճառքի և բաշխման զարգացմամբ՝ հիմնականում HoReCa և Retail ոլորտներում։
Մեր նպատակն է ընդլայնել վաճառքի ցանցը, ներգրավել նոր գործընկերներ և զարգացնել երկարաժամկետ համագործակցություններ։

Պարտականություններ

  • Նոր HoReCa և Retail հաճախորդների որոնում և ներգրավում
  • Գործող հաճախորդների հետ հարաբերությունների պահպանում և վաճառքի զարգացում
  • Ընկերության գինիների ներկայացում, բանակցությունների վարում և պատվերների ձևակերպում
  • Շուկայի, մրցակիցների և գնային առաջարկների մշտադիտարկում
  • Վաճառքի պլանների և KPI-ների իրականացում
  • Հաճախորդների բազայի և վաճառքի հաշվետվությունների վարում
  • Վաճառքի կետերում ապրանքների առկայության և ներկայացվածության վերահսկում

Պահանջներ

  • Կրթություն -բարձրագույն կրթություն՝ ցանկալի է բիզնեսի կառավարում, վաճառքի կամ հարակից ոլորտում
  • Աշխատանքային փորձ -առնվազն 2 տարվա փորձ վաճառքի ոլորտում, ցանկալի է վաճառքի, HoReCa կամ ալկոհոլային խմիչքների ոլորտում
  • Պարտադիր հմտություններ -բանակցելու և վաճառք իրականացնելու հմտություն, հաղորդակցման բարձր մակարդակ, ակտիվ վաճառքի տեխնիկաների իմացություն, պատասխանատվություն և արդյունքներին միտվածություն
  • Ցանկալի հմտություններ -գինու շուկայի իմացություն, առկա HoReCa/Retail կապեր, CRM և Excel-ի իմացություն, ռուսերենի և անգլերենի իմացություն

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթի–ուրբաթ, 20:00–19:00

Աշխատանքը ներառում է գրասենյակային աշխատանք, հանդիպումներ և այցելություններ Երևանում և անհրաժեշտության դեպքում՝ մարզերում։

Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում