Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Վաճառքի մենեջեր

"Թամարա" ՍՊԸ

Աշխատավայր` Աբովյան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Փորձառու
Ոլորտ` Վաճառք, Առևտուր, Գործադիր, Մենեջմենթ
Վերջնաժամկետ`
21.10.2026

Նկարագրություն

«Թամարա» ընկերությունը աշխատանքի է հրավիրում վաճառքի մենեջերի Արարատի մարզում:

Պարտականություններ

  • Նպաստել վաճառքի ցուցանիշների բարձրացմանը,
  • Ներգրավել նոր գործընկերներ, պոտենցիալ հահաճախորդների հետ ստեղծել գործարար հարաբերություններ,
  • Ապահովել վաճառքի գործընթացի բոլոր փուլերի արդյունավետ իրականացումը,
  • Կանոնավոր այցելել վաճառակետեր և ստուգել ապրանքների առկայությունն ու դասավորվածությունը, տեսանելիությունը, ապրանքային տեսքը, գնապիտակի առկայությունը,
  • Հավանական գործընկերների համար պատրաստել պրեզենտացիաներ ընկերության արտադրատեսակների վերաբերյալ,
  • Իրականացնել գործընկեր կազմակերպությունների պահանջարկների ուսումնասիրություն և ներկայանալ պրոֆեսիոնալ և հարմարեցված առաջարկներով,
  • Վերլուծել վաճառքի արդյունքները, կազմել հաշվետվություններ և կանխատեսումներ՝ ռազմավարական պլանավորման նպատակով:

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն,
  • Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ վաճառքի ոլորտում,
  • Հաղորդակցման և գրագետ բանակցություններ վարելու հմտություններ,
  • Հայոց լեզվի գրավոր և բանավոր գերազանց տիրապետում:

Հավելյալ նշումներ

Անձնական ավտոմեքենայի առկայությունը պարտադիր է:

Ընկերության մասին
address
Աշխատակիցների քանակ
151-500
Phone
Հեռ.
093949090

38 տարվա փորձ ունեցող «ԹԱՄԱՐԱ» ընկերությունը հայաստանյան շուկայում պաղպաղակի, կաթնամթերքի, խմորեղենի և կիսաֆաբրիկատների սառեցված արտադրանք արտադրող խոշորագույն և առաջատար ընկերություններից է: 1988թ. հիմնադրված «ԹԱՄԱՐԱ» ընկերությունը շարունակում է ընդլայնել իր արտադրության և վաճառքի ծավալները՝ շնորհիվ նորարար սարքավորումների և բարձրորակ հումքի, ինչպես նաև աշխատատեղերի քանակի ավելացման։ Այսօր ընկերությունն արտադրում է ավելի քան 90 տեսակի պաղպաղակ, 25 տեսակի կաթնամթերք, 40 տեսակի խմորեղեն և 40-ից ավել տեսակի սառեցված կիսաֆաբրիկատ արտադրանք։ Հավատարիմ մնալով բարձրորակ և առողջ սնունդ արտադրելու իր սկզբունքին՝ «ԹԱՄԱՐԱ» ընկերությունը մշտապես վայելում է սպառողների վստահությունը, ինչի մասին են վկայում ընկերությանը շնորհված մի շարք ազգային և միջազգային մրցանակներ, ինչպիսիք են «Տարվա առաջնորդ N1», Հայաստանի սպառողների ասոցիացիայի «Ժողովրդական ապրանքանիշը N1», «Համազգային վստահությունը», Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի «Տարվա սիրված և սննդարար պաղպաղակ մանուկների համար», «The Arch of Europe» փարիզի, Gallup միջազգային ընկերության «Լավագույն պաղպաղակի լավագույն բրենդ 2022թ.» և բազմիցս այլ տարածաշրջանային և միջազգային մրցանակներ:

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Company car
Ծառայողական մեքենա
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում