Վաճառքի մենեջեր
Բրենդս Քոննեկտ ՍՊԸ
Աշխատավայր`
Արաբկիր, Երևան
Աշխատավարձ`
Ամսական
սկսած 340,000
֏
Դրույք`
Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ`
Հնգօրյա
Աշխատանքային փորձ`
Փորձառու
Ոլորտ`
Վաճառք, Առևտուր
Նկարագրություն
Անհրաժեշտ է Վաճառքի մենեջեր՝ խանութների ուղղությամբ՝ Երևանում և Երևանին կից մարզերում աշխատելու նպատակով:
Ընկերությունը զբաղվում է տնտեսական ապրանքների ներմուծմամբ և վաճառքով:
Պարտականություններ
- Պարբերաբար այցելել առևտրային կետեր ըստ հաստատված երթուղու
- Ներգրավել նոր հաճախորդների և զարգացնել գործող հաճախորդների հետ համագործակցությունը
- Ընդունել պատվերներ և վերահսկել դրանց իրականացումը
- Վերահսկել հաճախորդների վճարումները և դրամական մուտքերը
- Ներկայացնել ընկերության տեսականին, նորույթներն ու ակցիաները
- Կատարել ղեկավարի կողմից տրված այլ հանձնարարություններ՝ պաշտոնական լիազորությունների շրջանակում
Պահանջներ
- Առնվազն 3–5 տարվա աշխատանքային փորձ շուկայի զարգացման ոլորտում (ցանկալի է՝ տնտեսական կամ կենցաղային ապրանքների շուկայում),
- Վարորդական վկայական,
- Սեփական մեքենայի առկայություն (վառելիքը՝ հեղուկ գազ),
- Բարձր հաղորդակցման և բանակցելու հմտություններ,
- Պատասխանատվության բարձր զգացում և նպատակասլացություն,
Հավելյալ նշումներ
- Երաշխավորվում է մրցակցային աշխատավարձ (հաստատուն աշխատավարձ + աճողական բոնուսներ դրամական մուտքերից սկզբունքով) :
- Ընկերությունը ապահովում է նաև վառելանյութով (հեղուկ գազ) :
- Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթի-ուրբաթ՝ 09։00 -18։00։
- Գրասենյակի հասցե՝ ք. Երևան, Ազատության 27, Երազ բիզնես կենտրոն։
Ընկերության մասին
Հասցե
Երևան, Ազատության պողոտա, 27
Աշխատակիցների քանակ
1-15