Վաճառքի մենեջեր
Արմ Կոնստրակտ ՍՊԸ
Նկարագրություն
ARM CONSTRUCT-ը փնտրում է Վաճառքի մասնագետ։
Աշխատանքային պարտականություններ
- Ընկերության անշարժ գույքի նախագծերի ներկայացում և վաճառք
- Հաճախորդների հետ ակտիվ հաղորդակցություն և խորհրդատվություն
- Հաճախորդների պահանջների բացահայտում և համապատասխան առաջարկների ներկայացում
- Նոր հաճախորդների ներգրավում և առկա հաճախորդների հետ աշխատանքի շարունակականություն
- Վաճառքի ամբողջ գործընթացի վարում՝ առաջին կապից մինչև գործարքի ավարտ
- Հաճախորդների տվյալների և վաճառքի գործընթացի վարում CRM համակարգում
Մեր պահանջները
- Բարձր հաղորդակցման և բանակցելու հմտություններ
- Վաճառքի ոլորտում փորձը ցանկալի է
- Պատասխանատվություն և նպատակասլացություն
- Ակտիվ և նախաձեռնող աշխատանքային մոտեցում
- Թիմում աշխատելու կարողություն
- Հայերեն լեզվի գերազանց իմացություն
- Ռուսերեն և/կամ անգլերեն լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն
Մենք առաջարկում ենք՝
- Մրցակցային աշխատավարձ + բոնուսային համակարգ
- Մասնագիտական աճի և զարգացման հնարավորություն
- Աշխատանք դինամիկ և պրոֆեսիոնալ թիմում
- Ժամանակակից և հարմարավետ աշխատանքային միջավայր
- Ընկերության կողմից տրամադրվող անհրաժեշտ աշխատանքային գործիքներ
- Կարիերայի զարգացման հնարավորություն անշարժ գույքի ոլորտում
Արմ Կոնստրակտ ընկերությունը զբաղվում է բարձրակարգ բազմաբնակարան համալիրների կառուցապատմամբ և վաճառքով: Հանդիսանալով կառուցապատման ոլորտում առաջատարներից մեկը ընկերությունը ունի հստակ սկզբունքներ՝ հուսալի, վստահելի, , ճշտապահ և արժեք ստեղծող։