Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
Աշխատավայր` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Փորձառու
Ոլորտ` Վաճառք, Առևտուր, Առողջապահություն, Բժշկություն
Վերջնաժամկետ`
09.10.2026

Նկարագրություն

Invitro Armenia ընկերությունը փնտրում է նախաձեռնող և պատասխանատու Վաճառքի մենեջերի, ով կզբաղվի բժշկական հաստատությունների և բժիշկների հետ համագործակցության զարգացմամբ, ընկերության ծառայությունների ներկայացմամբ և գործընկերային հարաբերությունների պահպանմամբ։

Պարտականություններ

  • Բժիշկների և բժշկական հաստատությունների հետ համագործակցության զարգացում և պահպանում
  • Ընկերության ծառայությունների ներկայացում
  • Նոր գործընկերների ներգրավում և հաճախորդների բազայի ընդլայնում
  • Բժշկական ոլորտի շուկայի ուսումնասիրություն և տեղեկատվության հավաքագրում
  • Կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունների պատրաստում և ներկայացում

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն (բժշկական կամ հարակից ոլորտի կրթությունը կդիտվի որպես առավելություն)
  • Բժշկական ոլորտում վաճառքի մենեջերի կամ բժշկական ներկայացուցչի աշխատանքային առնվազն 5 տարվա փորձ
  • Հաղորդակցման և բանակցություններ վարելու հմտություններ
  • Արդյունքների վրա կենտրոնացած աշխատանքային մոտեցում
  • Հայերենի և ռուսերենի իմացությունը` պարտադիր, անգլերենի իմացությունը՝ ցանկալի

Մենք առաջարկում ենք՝

  • Կայուն աշխատանք միջազգային բժշկական ընկերությունում,
  • Մասնագիտական ուսուցում և աջակցություն,
  • Զարգանալու և մասնագիտական աճի հնարավորություն,
  • Հարմարավետ և համագործակցային աշխատանքային միջավայր։
Ընկերության մասին
address
Աշխատակիցների քանակ
16-50
Phone
Հեռ.
+374 60 651010

INVITRO Armenia-ն միջազգային INVITRO ցանցի անդամ է՝ 𝟐𝟎+ տարվա փորձով բժշկական լաբորատոր ախտորոշման ոլորտի համաշխարհային առաջատարներից մեկը։

Մենք համատեղում ենք միջազգային փորձը, նորարարական տեխնոլոգիաները և բարձր մասնագիտական չափանիշները՝ ապահովելով ճշգրիտ և վստահելի լաբորատոր հետազոտություններ։ INVITRO-ն գործում է 5 երկրում, ունի ավելի քան 1,860 բժշկական գրասենյակ և ամեն տարի սպասարկում է ավելի քան 17 միլիոն բուժառուի։

Մեր հաջողության հիմքում մարդիկ են։ Մենք հավատում ենք, որ որակյալ բժշկական ծառայությունը սկսվում է ուժեղ, պատասխանատու և զարգացող թիմից։ Այդ պատճառով ստեղծում ենք աշխատանքային միջավայր, որտեղ գնահատվում են մասնագիտական աճը, համագործակցությունը, նախաձեռնողականությունը և շարունակական զարգացումը։

Միանալով INVITRO Armenia-ին՝ Դուք դառնում եք միջազգային չափանիշներով աշխատող կազմակերպության մի մասը, որտեղ հնարավորություն կունենաք զարգացնել Ձեր մասնագիտական հմտությունները։ Մեզ հետ աշխատում է ավելի քան 𝟏𝟓․𝟎𝟎𝟎 մասնագետ, որոնցից 𝟏․𝟏𝟗𝟎-ը բժիշկներ են։

INVITRO-ի 7 առաջատար լաբորատոր կենտրոնները գործում են ISO 15189 և ISO/IEC 27001 միջազգային ստանդարտներին համապատասխան, իսկ սարքավորումները մատակարարվում են ոլորտի գլոբալ առաջատարներից՝ Roche, Abbott, Siemens, Sysmex և Vector-Best։

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Reward system
Բոնուսային համակարգ
Trainings
Թրեյնինգներ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում