Վաճառքի մենեջեր
«Սան Պրովայդեր» ՍՊԸ
Նկարագրություն
Sun Provider արևային էներգետիկայի ընկերությունը փնտրում է նախաձեռնող և էներգիայով լի վաճառքի մենեջեր, ով կմիանա մեր թիմին՝ օգնելով մարդկանց բացահայտել արևային էներգիայի առավելություններն ու ընտրել իրենց համար լավագույն լուծումները։
Եթե քեզ հետաքրքրում են նորարար տեխնոլոգիաները, սիրում ես շփվել մարդկանց հետ և ցանկանում ես զարգանալ արագ աճող արևային էներգետիկայի ոլորտում, ապա սպասում ենք հենց քեզ մեր թիմում։
Պարտականություններ
- Հաճախորդների ներգրավում և նոր կապերի հաստատում
- Հաճախորդների կարիքների վերլուծություն (էլեկտրաէներգիայի սպառում, բյուջե և այլն)
- Արևային կայանների տարբերակների ներկայացում (հզորություն, առավելություններ)
- Գնային առաջարկների կազմում և ներկայացում
- Հաճախորդի ուղեկցում՝ սկզբից մինչև կայանի տեղադրում
Պահանջներ
- Վաճառքի և հաճախորդների սպասարկման ոլորտում առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ
- Հաղորդակցման գերազանց հմտություններ
- Կազմակերպչական և ժամանակի արդյունավետ կառավարման կարողություն
- Արագ և ճշգրիտ որոշումներ կայացնելու ունակություն
- Թիմում աշխատելու հմտություն
- Սեփական ավտոմեքենայի առկայությունը պարտադիր է
- Աշխատանքային փորձ արևային էներգիայի ոլորտում կդիտվի որպես առավելություն
Հավելյալ նշումներ
Աշխատանքային գրաֆիկ
- Երկուշաբթի – Ուրբաթ
- Ժամերը՝ 10:00 – 19:00
Աշխատավայրը գտնվում է Վերին Անտառային 146/1 հասցեում։