Վաճառքի Մենեջեր
Level Print Studio
Նկարագրություն
''Level Print'' ՍՊԸ-ն՝ տպագրական ոլորտում կայացած և զարգացող ընկերություն, հրավիրում է համագործակցության փորձառու և նպատակասլաց վաճառքի մենեջերի։
Մենք փնտրում ենք մասնագետի, ով կկարողանա ապահովել վաճառքի կայուն աճ, ձևավորել երկարաժամկետ գործընկերային հարաբերություններ և ներկայացնել ընկերության ծառայությունները պրոֆեսիոնալ մակարդակով։
Պարտականություններ
- Ներկայացնել ընկերության տպագրական ծառայություններն ու ապրանքատեսականին՝ ապահովելով դրանց մրցակցային առավելությունների ճիշտ մատուցում
- Իրականացնել ակտիվ վաճառքներ՝ ներառյալ սառը զանգեր և գործնական հանդիպումներ
- Վարել արդյունավետ բանակցություններ և ապահովել գործարքների հաջող իրականացում
- Կառավարել հաճախորդների տվյալների բազան և ապահովել դրա շարունակական թարմացում
- Կազմել կոմերցիոն առաջարկներ և վաճառքի հաշվետվություններ
- Համակարգել պատվերների ընթացքը՝ համագործակցելով արտադրական և այլ բաժինների հետ
- Ապահովել հաճախորդների բարձր մակարդակի սպասարկում և հետվաճառքային կապ
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն
- Առնվազն 1 տարվա փորձ վաճառքի ոլորտում
- Հայերեն լեզվի գերազանց իմացություն
- MS Office (Word, Excel) ծրագրերի լավ իմացություն
- Զարգացած հաղորդակցման և բանակցային հմտություններ
- Վերլուծական մտածողություն և արդյունքներին ուղղված մոտեցում
- Ժամանակի արդյունավետ կառավարման և առաջնահերթությունների սահմանման կարողություն
- CorelDRAW ծրագրի իմացությունը ցանկալի է։
Where printing transforms into art.
Level Print has been crafting exceptional printed materials since 2019. Every project begins with a deep understanding of your needs, ensuring we deliver solutions as unique as your brand.
Though based in Yerevan, our reach extends internationally. Whether you're a small business, a large corporation, or an individual, Level Print is here to help you stand out and leave a lasting impression.
Our Services
Graphic Design
The design can be provided by you or created by our team.
Pre-Printing
・Box Drafts
・File Preparation
・Page Layout
Printing
・Wide-format Printing
・Digital Printing
・Offset Printing
Post-Printing
・Lamination
・Digital Foiling
・Hot Stamping
・Digital Embossing
・UV Varnishing