Վաճառքի մենեջեր
Լավ Ավտո
Նկարագրություն
"Հույս Մոտոր ՍՊԸ" կազմակերպությունը փնտրում է փորձառու վաճառքի մենեջերների, ով պատասխանատու կլինի ընկերության վաճառքների խթանման նպատակով նոր համագործակցությունների հաստատման և պահպանման, ինչպես նաև բուն վաճառքի գործընթացի իրականացման և պատվերների ձևակերպման համար։
Պարտականություններ
- Համագործակցել հաճախորդների հետ` տրամադրել հաճախորդներին ամբողջական ու ճշգրիտ տեղեկատվություն կազմակերպության կողմից ներկայացվող ապրանքատեսականու վերաբերյալ,
- Իրականացնել վաճառք ապահովելով հաճախորդի հետ երկարաժամկետ և արդյունավետ համագործակցություն,
- Իրականացնել շուկայի ուսումնասիրություն և պոտենցիալ հաճախորդների հետ կապերի հաստատում,
- Բացահայտել հաճախորդների կարիքները և ներկայացնել համապատասխան առաջարկներ,
- Վաճառքի իրականացում,
- Վաճառք իրականացնելու դեպքում ներկայացնել անմիջական ղեկավարի վաճառքի հետ կապված մանրամասներ ու խնդիրները,
- Անհրաժեշտության դեպքում հետադարձ կապ անել հաճախորդների հետ,
- Ապահովել վաճառքի գործընթացի՝ ընկերության կողմից սահմանված կարգով իրականացմանը ( հաճախորդների ցանկի ընդլայնում, առաջարկվող ապրանքացանկի ավելացում, առաջարկների պատշաճ կերպով ներկայացում, տեղեկատվության տրամադրում և այլն։
Պահանջներ
- Բարձրագույն կրթությունը ցանկալի է,
- Աշխատանքային փորձը տվյալ բնագավառում պարտադի է,
- Հաղորդակցման և բանակցային գերազանց հմտություններ - արդյունավետ վաճառքի համար մեր ցանկալի թեկնածուն պետք է գերազանց հաղորդակցման հմտություններ ունենա և կարողանա բանակցել,
- MS Office ծրագրային փաթեթի բավարար տիրապետում - աշխատանքային գործընթացում (դուք աշխատելու եք համապատասխան ծրագրային համակարգով),
- Հայերեն, ռուսերեն լեզուների լավ իմացություն,
- B, C կարգի վարորդական իրավունք,
- Ավտոմոբիլային ոլորտի կամ ավտոպահեստամասերի շուկայի իմացությունը համարվում է առավելություն։
Հավելյալ նշումներ
- Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթի- ուրբաթ՝ 09։00 - 18։00, շաբաթ օրը՝ 09։00-16։00։
- Ավտոմեքենայի առկայությունը պարտադիր է։
- Կարող են դիմել ինչպես արական, այնպես էլ իգական սեռի ներկայացուցիչները։
- Ապահովում ենք բարձր աշխատավարձով։
CV-ին ուղարկել լուսանկարով։
<<Հույս-Մոտոր>>ՍՊԸ-ն Հայաստանի ավտոպահեստամասերի շուկայում իր գործունեությունը սկսել է 1989թ., զբաղվում է Ռուսաստանի Դաշնությունում և Եվրոպայում արտադրվող ավտոպահեստամասերի, քսայուղերի և էլեկտրական մարտկոցների ներմուծմամբ և իրացմամբ:Ընկերությունը համագործակցում է վստահելի և ճանաչված արտադրողների հետ՝շուկային առաջարկելով որակյալ սերտիֆիկացված և մրցունակ ապրանքատեսականի։Մեր գործունեության հիմնական սկզբունքներն են հուսալիությունը,թափանցիկությունը,բարձր սպասարկումը և երկարաժամկետ գործընկերային հարաբերությունները։«ԼԱՎ ԱՎՏՈ»-ն ունի վաճառքի մի քանի մասնաճյուղ Երևանում և շարունակաբար զարգացնում է իր գործունեությունը՝ համապատասխանեցնելով այն շուկայի պահանջներին և ժամանակակից չափանիշներին։