Վաճառքի մենեջեր
Քրոսսբրիդջ ինվեսթմենթս
Նկարագրություն
Crossbridge Investments-ը փնտրում է նպատակասլաց և արդյունքներին միտված Վաճառքի Մենեջերի, ով կմիանա մեր թիմին և կնպաստի ընկերության վաճառքների զարգացմանը։
Պարտականություններ
- Ընկերության ծառայությունների ներկայացում և վաճառքի գործընթացի ամբողջական իրականացում
- Նոր հաճախորդների որոնում և ներգրավում
- Հաճախորդների հետ բանակցությունների վարում և երկարաժամկետ համագործակցության ձևավորում
- Հաճախորդների կարիքների բացահայտում և համապատասխան լուծումների առաջարկում
- Պատվերների և գործարքների համակարգում մինչև ավարտը
- CRM համակարգում հաճախորդների տվյալների և վաճառքների գրանցում
- Վաճառքի պլանների իրականացում և սահմանված KPI-ների ապահովում
- Շուկայի և մրցակիցների մշտադիտարկում
Պահանջներ
- Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ վաճառքների ոլորտում
- B2B և B2C վաճառքների փորձ
- Հայերենի գերազանց, անգլերենի լավ իմացություն (ռուսերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն)
- MS Office ծրագրերի իմացություն
- Բանակցությունների և գործնական հաղորդակցության զարգացած հմտություններ
- Արդյունքներին միտված, նախաձեռնող և պատասխանատու աշխատանքային մոտեցում
- Ներմուծման, մեծածախ կամ մանրածախ վաճառքների ոլորտում փորձը կդիտվի որպես առավելություն
- CRM համակարգերով աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթի-ուրբաթ 09։00-18։00
Մենք առաջարկում ենք
• Մրցունակ աշխատավարձ և բոնուսային համակարգ
• Մասնագիտական աճի հնարավորություն
• Կայուն և զարգացող ընկերությունում աշխատանք
• Աջակցող և համագործակցային աշխատանքային միջավայր
Crossbridge Investments (CBI)-ը բիզնես խորհրդատվական ընկերություն է, որը միավորում է գաղափարները, փորձը և ռազմավարական մոտեցումները՝ նպաստելով նոր նախագծերի ստեղծմանն ու աճին։
Մենք աջակցում ենք բիզնեսներին զարգացման յուրաքանչյուր փուլում՝ գաղափարի ձևավորումից և ռազմավարության մշակումից մինչև գործարկում, գործընթացների կազմակերպում, թիմերի ձևավորում և կայուն աճի ապահովում։ Մեր նպատակն է ստեղծել արդյունավետ, մրցունակ և երկարաժամկետ արժեք ունեցող նախագծեր՝ կիրառելով ժամանակակից կառավարման և բիզնեսի զարգացման լավագույն փորձը։
CBI-ն այսօր գործում է որպես բիզնեսների զարգացման գործընկեր և շարունակաբար ընդլայնում է իր ծառայությունների շրջանակը։ Մեր տեսլականն է ձևավորվել որպես վստահելի և առաջատար բիզնես խորհրդատվական ընկերություն, որը կօգնի ձեռնարկատերերին և կազմակերպություններին իրականացնել իրենց գաղափարները, բարձրացնել արդյունավետությունը և հասնել կայուն աճի։