Վաճառքի մենեջեր
ԴԻ ՕՀՄ ԷՆԵՐՋԻ ՍՊԸ
Նկարագրություն
Մեծ գումարներ աշխատելու հնարավորությամբ աշխատանքի ենք հրավիրում վաճառքի փորձառու մասնագետների:
Պահանջներ
- Վարորդական իրավունքի և մեքենայի առկայություն (պարտադիր)
- Վաճառքի կամ հարակից ոլորտում աշխատանքային փորձ
- Վերականգնվող էներգիայի ոլորտի գիտելիքներ՝ ցանկալի
- Կառուցողական մտածողություն և նպատակասլացություն
- Հաղորդակցման և բանակցելու գերազանց հմտություններ
- Հաճախորդակենտրոն մոտեցում
- Թիմային աշխատանքի ունակություն
Պարտականություններ
- Վաճառքի գործընթացի կազմակերպում և իրականացում
- B2B/B2C գործընկերների հետ հանդիպումների և բանակցությունների վարում
- Հաճախորդների պահանջների վերլուծություն և անհատական առաջարկների կազմում
- Վաճառքի կատարողականի մոնիտորինգ
- Հաճախորդների բազայի ընդլայնում և հարաբերությունների պահպանում
- Հաշվետվությունների պատրաստում և ներկայացում
«ՕՀՄ ԷՆԵՐՋԻ»-ն հիմնադրվել է 2016թ-ին միջազգային որակավորված էներգետիկ
ինժեներների կողմից և աշխատելով համաշխարհային մի շարք ընկերությունների
հետ՝ հասցրել է դառնալ արևային վահանակներ արտադրող գերմանական «AE Solar»
ընկերության էքսկլյուզիվ ներկայացուցիչը և արևային ինվերտորներ արտադրող «SMA
Solar Technology»-ի պաշտոնական գործընկերը Հայաստանում: