Վաճառքի մենեջեր
Talentus HR
Նկարագրություն
«Premium Auto Import» ընկերությունը փնտրում է պատասխանատու վաճառքի մենեջերի, միանալու մեր զարգացող թիմին։
Պարտականություններ
- Ներկայացնել ընկերության կողմից ներմուծվող ավտոմեքենաները հաճախորդներին,
- Հաճախորդների ակտիվ որոնում՝ առցանց և օֆլայն աղբյուրներով,
- Հանդիպումների կազմակերպում, բանակցությունների վարում, վաճառքի գործընթացի ամբողջական կառավարում,
- Հետվաճառքային աջակցություն՝ հաճախորդի բավարարվածության ապահովման նպատակով,
- Վաճառքի հաշվետվությունների կազմում և թիմի հետ սերտ համագործակցություն։
Պահանջներ
- Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ վաճառքի կամ հաճախորդների հետ աշխատանքի ոլորտում (ավտոմոբիլային ոլորտում փորձը՝ առավելություն է),
- Բարձր զարգացած հաղորդակցման և բանակցային հմտություններ,
- Վստահություն, նախաձեռնողություն և հաճախորդակենտրոն մոտեցում,
- Ճկունություն, կազմակերպվածություն, պարտաճանաչություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթից-շաբաթ՝ 11:00-18:00, Հասցե՝ Սեբաստիա 1/1, Աշխատավարձը՝ Ֆիքսված 100,000 + գործարքից տոկոս
Talentus HR-ը բիզնես խորհրդատվական և Մարդկային Ռեսուրսների կառավարման ծառայություններ մատուցող կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2022թ-ի Փետրվարի 22-ին:
«Talentus HR-ը» ստեղծում է գիտելիքահեն համայնք, որտեղ փոխվում են գործելակերպն ու մշակույթը՝ կերտելով նոր իրականություն Հայաստանի բիզնես ոլորտում։ Մենք նպատակ ունենք դառնալ տարածաշրջանում առաջատար ուժ, որը միավորում է մարդկանց, կազմակերպությունները և նորարարությունները՝ դեպի ապագայի հաջողություն։
Մենք նպատակ ունենք ստեղծել ազդեցիկ և նորարարական հարթակ, որը տրամադրում է առաջադեմ HR լուծումներ՝ օգնելով բիզնեսներին կառուցել ներգրավված, արդյունավետ և հաջողակ թիմեր։ «Talentus HR»-ը ձգտում է զարգացնել մարդկային ներուժը՝ կապելով տեղական և միջազգային շուկաները, խթանելով կրթությանը և նորարարությանը ինչպես Հայաստանում, այնպես էլ դրա սահմաններից դուրս։
Մենք մշակում և մատուցում ենք HR ծառայություններ ցանկացած հաճախորդի համար:
Առաջարկվող ծառայություններն են`
- Թափուր հաստիքների համալրում
- ՄՌ աուդիտ
- ՄՌ համակարգերի մշակում և ներդրում (ուսուցում և զարգացում, տաղանդների կառավարում, իրավահաջորդության պլանավորում)
- Թիմակազմավորում
- Գործատուի բրենդի և կորպորատիվ մշակույթի առաջխաղացում
- Վերապատրաստումներ ըստ կարիքի գնահատման
- Վաճառքի խթանման մեխանիզմների մշակում
- Արտոնությունների փաթեթի մշակում
- KPI-ներ և OKR-ներ համակարգի մշակում
- Կադրային գործ
- Աշխատակիցների Onboarding and Offboarding
Համագործակցելով մեզ հետ՝ դուք ստանում եք լիարժեք աջակցություն, որը միտված է ձեր բիզնեսի բարելավմանը, աշխատակիցների ներգրավվածության աճին և ձեր թիմի արդյունավետության բարձրացմանը: