Վաճառքի մենեջեր
Արդիս ՍՊԸ
Նկարագրություն
Աշխատանքի ենք հրավիրում վաճառքի մենեջերի, ով պատասխանատու է B2B HօRеCа և էքսկլուզիվ հաճախորդների հետ հարաբերությունների ստեղծման և պահպանման, վաճառքի աճի ապահովման և ռազմավարական համագործակցությունների զարգացման համար։ Այս դերը հարմար է այն թեկնածուի համար, ով կողմնորոշված է արդյունքների վրա և ունի փորձ B2B վաճառքներում՝ հատկապես սննդի, HоRеCа կամ FMCG ոլորտում։ Մենք երաշխավորում ենք Մրցունակ աշխատավարձ և արդյունքներից կախված բոնուսային համակարգ։
Պարտականություններ
- Հայտնաբերել և զարգացնել նոր բիզնես հնարավորություններ և գործընկերություններ B2B և HоRеCа հատվածներում,
- Կառավարել առկա հաճախորդների պորտֆելը՝ ապահովելով հաճախորդի գոհունակությունը և վաճառքի ծավալների աճը,
- Ներկայացնել և առաջ մղել ընկերության ապրանքները մեծածախ գնորդներին, մանրածախ ցանցերին և HoReCa գործընկերներին
- Կնքել պայմանագրեր, բանակցել գների և պայմանների շուրջ,
- Համագործակցել ընկերության մյուս բաժինների (մարքեթինգ, լոգիստիկա, ֆինանսներ) հետ՝ վաճառքի գործընթացի սահուն ընթացքն ապահովելու նպատակով,
- Վերլուծել շուկայի միտումները և մրցակցային միջավայրը՝ աճի նոր ուղիներ գտնելու համար,
- Պատրաստել և ներկայացնել վաճառքների հաշվետվություններ, կանխատեսումներ և ռազմավարական պլաններ,
- Ներկայացնել ընկերությունը մասնագիտացված միջոցառումներին, ցուցահանդեսներին և հաճախորդների հետ հանդիպումներին։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն
- Առնվազն 3 տարվա փորձ B2B և HоRеCа վաճառքի ոլորտներում (նախընտրելի է սննդի կամ FMCG ոլորտում),
- Հմտություններ բանակցությունների, կապերի ստեղծման և գործընկերային հարաբերությունների պահպանման մեջ,
- Արդյունքների վրա կենտրոնացած մտածելակերպ և վաճառքի նպատակների հասնելու ապացուցված փորձ,
- Հաղորդակցման և ներկայացման գերազանց հմտություններ,
- Հայերեն լեզվի լավ տիրապետում, ռուսերեն և/կամ անգլերեն՝ ցանկալի,
- Վարորդական իրավունք և հաճախորդների այցելության պատրաստակամություն։
Մենք առաջարկում ենք՝
- Մրցունակ աշխատավարձ և արդյունքներից կախված բոնուսային համակարգ,
- Աշխատանք վստահելի և կայուն ընկերությունում՝ ճանաչված ապրանքանիշերի հետ,
- Մասնագիտական աճի և կարիերայի զարգացման հնարավորություններ,
- Աջակցող և համագործակցային թիմային մթնոլորտ։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթի-ուրբաթ՝ 09։00–18։00, շաբաթ՝ 09։00-14։00, կիրակի՝ հանգստյան օր։
2010 թ-ից առ այսօր Ardis-ը հայաստանյան շուկայում առաջատար դիստրիբյուտորական ընկերություններից մեկն է:
Ընկերությունը հպարտորեն ներկայացնում է միջազգային հանրահայտ ապրանքանիշեր, այդ թվում՝ ֆրանսիական Lactalis ընկերության President, Galbani, Lactel, Societe, Dolce ապրանքատեսակները, իտալական Irca, բելգիական Veliche, ավստրիական Backaldrin, բուլղարական Cremio և այս ցուցակը ամեն անգամ թարմացվում է նորանոր անուններով։
Որակի և գերազանցության հանձնառությամբ Ardis-ը Հայաստանում սպառողներին կապում է համաշխարհային առաջատար բրենդերի բարձրակարգ ապրանքների հետ՝ ընդլայնելով տեղական շուկան, ինչպես մանրածախ, այնպես էլ նիշային առևտրի ոլորտներում՝ բացառիկ առաջարկներով: