Վաճառքի մենեջեր
E-auto
Նկարագրություն
E-Auto-ն ընդլայնում է իր թիմը և փնտրում է բարձր մոտիվացիա ունեցող Վաճառքի մենեջերի, ով կօգնի հաճախորդներին ընտրել իրենց կարիքներին լավագույնս համապատասխանող ավտոմեքենան, կապահովի բարձրակարգ սպասարկում վաճառքի յուրաքանչյուր փուլում և կնպաստի ընկերության վաճառքի շարունակական աճին։
Հիմնական պարտականություններ
- Մասնագիտական և բարձրակարգ սպասարկում՝ բացահայտելով հաճախորդների կարիքները և առաջարկելով համապատասխան լուծումներ։
- Ավտոմեքենաների վաճառքի ամբողջ գործընթացի կազմակերպում և կառավարում՝ առաջին շփումից մինչև գործարքի հաջող ավարտ։
- Ավտոմեքենաների տեխնիկական բնութագրերի, առավելությունների և հնարավորությունների պրոֆեսիոնալ ներկայացում։
- Երկարաժամկետ և վստահելի հարաբերությունների կառուցում ու պահպանում հաճախորդների հետ։
- Վաճառքի սահմանված թիրախների իրականացում և գերազանցում։
- Շուկայի ուսումնասիրություն, նոր վաճառքի հնարավորությունների բացահայտում և ոլորտի միտումների մշտադիտարկում։
- Համագործակցություն մարքեթինգի թիմի հետ՝ վաճառքի խթանման արշավների և միջոցառումների իրականացման շրջանակում։
- Հաճախորդների, վաճառքների և հաղորդակցության վերաբերյալ տվյալների ճշգրիտ վարում CRM համակարգում։
- Ցուցասրահի կազմակերպված, կոկիկ և գրավիչ տեսքի ապահովում։
- Ղեկավարությանը շուկայի, հաճախորդների նախասիրությունների և բարելավման հնարավորությունների վերաբերյալ հետադարձ կապի տրամադրում։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն։
- Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ վաճառքի ոլորտում (ավտոմոբիլային ոլորտի փորձը կդիտվի որպես առավելություն)։
- Գերազանց հաղորդակցման, վաճառքի և բանակցային հմտություններ։
- Հաճախորդակենտրոն մտածելակերպ և արդյունքներին միտված աշխատանքային ոճ։
- Հայերենի գերազանց, ռուսերենի լավ իմացություն, անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն։
- B կարգի վարորդական իրավունք։
🇨🇳🇦🇲 Չինաստանի ազգային ավտոարտադրող FAW գործարանի Hongqi բրենդի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում