Վաճառքի մենեջեր
ՊլանետՖայբր ՍՊԸ
Նկարագրություն
Փնտրում ենք փորձառու և տեխնիկապես գրագետ B2B վաճառքի մենեջեր, ով կկառավարի տեխնոլոգիական լուծումների, ցանցային համակարգերի և հեռահաղորդակցության ծառայությունների վաճառքի ամբողջական ցիկլը։
Պարտականություններ
- Շուկայի և մրցակիցների խորացված ուսումնասիրություն, ռազմավարական վերլուծությունների իրականացում։
- Նոր գործընկերների և խոշոր հաճախորդների ներգրավման ռազմավարության մշակում և իրականացում։
- Վաճառքի ամբողջական ցիկլի կառավարում՝ սկսած բանակցություններից մինչև գործարքի կնքում։
- Ընկերության ապրանքատեսականու ներկայացում և մասնագիտական խորհրդատվություն գործընկերներին ու պոտենցիալ հաճախորդներին։
- Առկա գործընկերների հետ երկարաժամկետ հարաբերությունների պահպանում և զարգացում։
- Շուկայական հետադարձ կապի և տվյալների հիման վրա նոր ապրանքատեսակների առաջարկում և շուկայի ընդլայնում։
- Վաճառքի պլանների կազմում, KPI-ների մշակում և դրանց կատարման ապահովում։
- Վաճառքի արդյունքների պարբերական վերլուծություն և բարձր ղեկավարությանը հաշվետվությունների ներկայացում։
- Վաճառքի թիմի հետ համագործակցություն և անհրաժեշտության դեպքում առաջնորդում։
- Տելեկոմ ոլորտի և ցանցային տեխնոլոգիաների խորացված գիտելիքները կդիտվեն որպես կարևոր առավելություն։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն
- Վաճառքների ոլորտում առնվազն 3–5 տարվա հաջող փորձ (B2B ոլորտում)։
- MS Office ծրագրերի և CRM համակարգերի (օր.՝ Bitrix24, Zoho կամ նմանատիպ) տիրապետում։
- Գործարար նամակագրության և բանակցությունների բարձր մակարդակի հմտություններ։
- Ռազմավարական մտածողություն և վերլուծական կարողություններ։
- Բարձր պատասխանատվություն, նախաձեռնողականություն և առաջնորդող հմտություններ։
- Վաճառքի թիմի կառավարման կամ նախագծային ղեկավարության փորձը կդիտվի որպես առավելություն։
- Անգլերենի և/կամ ռուսերենի ազատ տիրապետում
Հավելյալ նշումներ
Երկուշաբթիից ուրբաթ՝ 10:00 - 19:00
Planet Fiber-ը B2B մատակարար է, որը առաջարկում է ապրանքների լայն տեսականի՝ ներառյալ առաջադեմ հեռահաղորդակցության լուծումներ, ցանցային սարքավորումներ, անվտանգության համակարգեր, օպտիկական մանրաթելային մալուխներ և IoT սարքեր: Ներկայացնելով առաջատար միջազգային բրենդներ՝ մենք տրամադրում ենք door to door առաքում, ճկուն զեղչային համակարգ և որակի երաշխիք՝ ապահովելով մեր գործընկերներին հուսալի աջակցությունը: Նորարարության և հաճախորդամետ արժեքների վրա հիմնված Planet Fiber-ը ձգտում է առաջարկել հուսալի, մասշտաբային լուծումներ, որոնք կօգնեն բիզնեսներին ապահովել կապն ու անվտանգությունը այսօրվա արագ փոփոխվող աշխարհում: