Վաճառքի մենեջեր
Լոմանո
Նկարագրություն
Lomano-ն մասնագիտացած է ոսկերչական 3D մոդելավորման ոլորտում։
Մենք փնտրում ենք նախաձեռնող, հաղորդակցվող և նպատակասլաց վաճառքի մենեջերի, ով կապահովի հաճախորդների ակտիվ ներգրավվածությունը, արդյունավետ հաղորդակցությունը և կաջակցի վաճառքների աճին։
Եթե սիրում եք շփվել մարդկանց հետ, վստահ եք ձեր հաղորդակցման հմտություններում և ցանկանում եք աշխատել միջազգային հաճախորդների հետ, ապա այս հնարավորությունը հենց ձեզ համար է։
Պարտականություններ
- Կատարել ելքային զանգեր՝ նոր հաճախորդներ ներգրավելու նպատակով
- Զրույցի ընթացքում պարզել հաճախորդի հետաքրքրվածությունն ու ներկայացնել ընկերության ծառայությունները
- Ստեղծել և պահպանել առաջին կապը պոտենցիալ հաճախորդների հետ
- Հավաքել և ճշտել հաճախորդների կոնտակտային տվյալներն ու կարիքները
- Հետաքրքրված հաճախորդների տվյալներն ու անհրաժեշտ տեղեկատվությունը փոխանցել վաճառքի/հաճախորդների հետ աշխատող մենեջերներին՝ հետագա աշխատանքը կազմակերպելու համար
Պահանջներ
- Վաճառքի հմտություններ և կարողություն
- Վաճառքի և սպասարման ոլորտում փորձ
- Ռուսերեն և անգլերեն տիրապետում և գրագետ խոսք
- Արագ կողմնորոշվելու կարողություն
Լրացուցիչ տեղեկություններ
- Ֆիքսված աշխատավարձ՝ 100 000 ՀՀ դրամ
- Բոնուսային համակարգ
- Կարիերայի աճի հնարավորություն
- Ժամանակակից և զարգացող թիմ
Աշխատանքային գրաֆիկ
Երկուշաբթի–ուրբաթ՝ 10:00-19:00 / Շաբաթ՝ 10:00-14:00
Lomano-ն մասնագիտացված ընկերություն է, որը տրամադրում է 3D մոդելավորման ծառայություններ ոսկերչական ոլորտի համար։ Մենք ստեղծում ենք բարձրորակ և ճշգրիտ 3D մոդելներ՝ մատանիների, կախազարդերի, ականջօղերի, թևնոցների և այլ զարդերի արտադրության համար։
Մեր թիմը համատեղում է ժամանակակից տեխնոլոգիաները, փորձը և ստեղծագործական մոտեցումը՝ ապահովելով որակյալ արդյունք յուրաքանչյուր նախագծի համար։ Lomano-ն աշխատում է ինչպես անհատ հաճախորդների, այնպես էլ ոսկերչական ընկերությունների և արտադրամասերի հետ՝ օգնելով գաղափարից հասնել պատրաստ արտադրանքի։
Մեր նպատակն է ստեղծել գեղեցիկ, տեխնիկապես ճիշտ և արտադրության համար պատրաստ 3D մոդելներ՝ պահպանելով բարձր որակ, ճշգրտություն և ժամանակին իրականացում։