Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Վաճառքի մենեջեր

ԼյուքսԷԼ

Աշխատավայր` Արաբկիր, Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Փորձառու
Ոլորտ` Վաճառք, Առևտուր, Հաճախորդների սպասարկում
Վերջնաժամկետ`
23.07.2026

Նկարագրություն

ԼյուքսԷԼ խանութ սրահն աշխատանքի է հրավիրում ակտիվ և պատասխանատու վաճառքի մենեջերի, ով պատասխանատու կլինի հաճախորդների սպասարկման, ապրանքատեսականու ցուցադրման և վաճառքների իրականացման համար:

Պարտականություններ

  • Էլեկտրամոնտաժային ապրանքների վաճառքի իրականացում և հաճախորդների անհատական սպասարկում
  • Գնորդներին ապրանքների տեսականու ներկայացում, օգնություն ընտրության հարցում, ապրանքների մասին լիարժեք տեղեկատվության տրամադրում և խորհրդատվություն
  • Նոր ապրանքների ստացում և խանութ սրահում դասավորում, առկայության և ժամկետների ստուգում, ապրանքատեսականու համալրման ապահովում, ապրանքների սքանավորում, գնապիտակների առկայության պահպանում
  • Էլեկտրամոնտաժային ապրանքների մասին սովորելու ցանկություն և ունակություն
  • Գանձապահի պարտականությունների իրականացում, ՀԴՄ կտրոնի տրամադրում /ՀԴՄ-Ի վերադարձի ձևակերպում
  • Դրամարկղի վարում, կանխիկ և անկանխիկ վաճառքների կազմակերպում, դրամարկղի մնացորդի ստուգում և ըստ պահանջի հաշվետվության ներկայացում
  • Ընկերության ներքին կանոնակարգերի և չափանիշների հետևում և պահպանում

Պահանջներ

  • Առնվազն երկու տարվա աշխատանքային փորձ (համապատասխան աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն)
  • Էլեկտրամոնտաժային ապրանքների մասին իմացությունը կդիտվի որպես առավելություն
  • Համակարգչային ծրագրերի իմացություն (MS Office, Excel), նոր ծրագրերի հեշտ յուրացման ունակություն, ՀԾ ծրագրի տիրապետումը կդիտվի որպես առավելություն
  • Թիմակիցներին օգնելու պատրաստակամություն
  • Կազմակերպչական հմտություններ և ինքնուրույն աշխատելու ունակություններ
  • Բարձր պատասխանատվության զգացում
  • Ռուսերենի և անգլերենի իմացությունը կդիտվի առավելություն
  • Հաղորդակցման, շփման և հաճախորդների սպասարկման գերազանց հմտություններ
  • Նվիրվածություն աշխատանքին և ուշադրություն մանրուքներին
  • Սեղմ ժամկետներում աշխատելու ունակություն

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթիից շաբաթ՝ 10:00 - 19:00։

Ընկերության մասին
address
Աշխատակիցների քանակ
1-15

ԼյուքսԷԼ խանութ սրահը հիմնվել է 2007թ-ին: Ընկերության նպատակն է ապահովել տեղական շինարարական կազմակերպությունները բարձր որակի մասնագիտական էլեկտրամոնտաժային ապրանքներով: Մենք կառուցում ենք մեր աշխատանքային հարաբերությունները և մատակարարողների, և գնորդների հետ` հիմնվելով փոխադարձ վստահության վրա: Մեր ընկերության նպատակն է բավարարել գնորդի պահանջները: ԼյուքսԷԼ խանութ սրահն ոչ միայն մատակարարում է ապրանքներ,այլ նաև տրամադրում է տեխնիկական աջակցություն և խորհդատվություն ապրանքների վերաբերյալ:

Տեսնել ավելին
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում