Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Վաճառքի մենեջեր

Կառտոն Պրինտինգ

Աշխատավայր` Աբովյան
Դրույք` Լրիվ դրույք, Ճկուն գրաֆիկ
Ոլորտ` Վաճառք, Առևտուր
Վերջնաժամկետ`
18.07.2026

Նկարագրություն

Կազմակերպությանը անհրաժեշտ է վաճառքի մենեջեր, ով կմշակի և կիրականացնի վաճառքի կազմակերպմումն ու զարգացումը, ապահովելով ճանաչելիության աճ և վաճառքների բարձրացում։

Եթե ունես հաղորդակցվելու և վստահություն ներշնչելու հմտություններ, սիրում եք օգնել մարդկանց գտնել լավագույն լուծումները, ապա սա քո հնարավորությունն է դառնալու մեր թիմի անդամը։
Բարձր աշխատավարձը երաշխավորվում է։

Պարտականություններ

  • Շուկայի պարբերական ուսումնասիրություն, սպառողների պահանջմունքների բացահայտում
  • վաճառքների առաջխաղացում, կատարել շուկայի վերլուծություններ,
  • Տվյալ աշխատանքային օրվա պլանավորում և այցելություն տարածքներ
  • Կազմել ամսական հաշվետվություններ և ներկայացնել տնօրինությանը,
  • Բանակցությունների վարում, նոր գործընկերների ներգրավում
  • Անմիջական ղեկավարի կողմից տրված այլ առաջադրանքների կատարում

Պահանջներ

  • Ցանկալի է բարձրագույն կրթություն,
  • Ակտիվ վաճառքի ոլորտում պարտադիր աշխատանքային փորձ առնվազն 3տարի
  • Հայերեն լեզվի լավ իմացություն, ռուսերեն, անգլերեն լեզուների իմացությունը ցանկալի է,
  • Հաղորդակցման էթիկա և բանակցելու ճկունություն
  • Պատասխանատվության զգացում,
  • Ներկայանալի արտաքին
  • Սեղմ ժամկետներում բազմատեսակ առաջադրանքներ կատարելու ունակություն։
Ընկերության մասին
address
Հասցե
ՀՀ, Կոտայքի մ․, գ․ Առինջ, Գ թաղ․,8-րդ փողոց, 11 տ․
address
Աշխատակիցների քանակ
16-50
Phone
Հեռ.
+374 94 050546

Մեր ընկերությունը զբաղվում է ստվարաթղթե արկղերի արտադրությամբ։ Մեզանից յուրաքանչյուրը իր կյանքի ընթացքում բազմիցս դիմել է ստվարաթղթե փաթեթավորման օգտագործմանը: Ստվարաթղթե արկղերր տարաբնույթ և բազմակողմանի կիրառելիություն ունեն: Այսօր այդ արկղերը օգտագործվում են որպես տարա գրեթե ցանկացած ապրանքատեսականու համար՝ սկսած արդյունաբերական, պարենային ապրանքներից մինչև կենցաղային տեխնիկայից, ծանր սարքավորումներից, կիրառվում են ինչպես փոքր, այնպես էլ մեծ չափերի ապրանքների տեղափոխման համար:

Լայնամասշտաբ կիրառելիություն ունեն նաև դեղագործության ոլորտում, քանի որ բացի ամրությունից և որակից, նաև պատրաստված են էկոլոգիապես մաքուր նյութից, ինչը շատ կարևոր է դեղամիջոցների պահպանման և տեղափոխման համար:

Կազմակերպությունն արտադրում է որակյալ և մատչելի արկղեր բազմաբնույթ ապրանքների պահպանման և տեղափոխման համար. արդյունաբերական արտադրանք, պարենային ապրանքներ, գրենական պիտույքներ, կահույք, ապակեղեն, դեղամիջոցներ և այլն:

Ընկերությունն ունի ժամանակակից սարքավորոււմներ, որոնք ապահովում են ստվարաթղթե արկղերի արտադրության ողջ ցիկլը:

«Carton Printing» ընկերությունն առաջարկում է ամուր և թեթև արկղերի պատրաստման ծառայություններ, որոնք ունեն ուժեղ դիմադրողականություն արտաքին ազդեցությունների նկատմամբ, չեն փոխում երկրաչափական ձևը և ունեն բարձրաստիճան ջրակայուն հատկանիշներ: Մենք արտադրում ենք արկղեր՝ պատրաստված միաշերտ, երկշերտ, եռաշերտ և փայլուն ստվարաթղթից:

Մենք համագործակցում ենք ինչպես մասնավոր հաճախորդների, այնպես էլ տարբեր ոլորտներ ներկայացնող խոշոր կազմակերպությունների հետ:

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Flexible working schedule
Ճկուն աշխատաժամեր
Medical insurance
Բժշկական ապահովագրություն
Free tea, coffee and refreshments
Անվճար սուրճ, թեյ, հյուրասիրություն
Personal accident, death, illness insurance
Պատահարների և հիվանդությունների ապահովագրություն
Free parking
Անվճար կայանում
Company car
Ծառայողական մեքենա
No dress code
Հագուստի կոդի բացակայություն
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում