ՎԱՃԱՌՔԻ ՄԵՆԵՋԵՐ
Արփի Սոլար ՍՊԸ
Նկարագրություն
«Արփիսոլար»-ը փնտրում է նախաձեռնող և արդյունքահեն վաճառքի մենեջեր, ով ցանկանում է իր մասնագիտական աճը կապել արևային էներգետիկայի արագ զարգացող ոլորտի հետ։
Պարտականություններ
- Ներգրավել և իրականացնել հանդիպումներ պոտենցիալ հաճախորդների հետ
- Ներկայացնել ընկերության ծառայություններն ու առաջարկվող լուծումները
- Բացահայտել հաճախորդների կարիքները և առաջարկել արդյունավետ լուծումներ
- Վարել բանակցություններ և վաճառքի ամբողջ գործընթացը
- Ապահովել հաճախորդների հետ շարունակական հաղորդակցություն
- Հետևել սահմանված վաճառքի պլանի կատարմանը
- Աշխատել ընկերության CRM համակարգում
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն
- Ավտոմեքենայի առկայություն
- Վաճառքի ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն
- Հաղորդակցման և բանակցային հմտություններ
- Նախաձեռնողականություն և արդյունքին միտվածություն
Հավելյալ նշումներ
Ընկերությունն առաջարկում է.
- Մրցունակ աշխատավարձ (ֆիքս. աշխատավարձ + %- ներ վաճառքներից)
- Արդյունքահեն բոնուսային համակարգ
- Մեքենայի մաշվածության գումար
- Վառելիքի տրամադրում
- Մասնագիտական աճի հնարավորություն
- Աշխատանք զարգացող և հեռանկարային ոլորտում
- Անհատական զարգացմանը խթանող միջավայր, գիտելիքների փոխանակման մշակույթ
- Դրական, առաջընթացին միտված թիմային ոգի
Հիմնադրվելով 2012թ. Արփի Սոլար ընկերությունը նպաստում է Հայաստանում արևային էներգետիկայի ոլորտի զարգացմանը, շարունակաբար գրանցելում է բարձր ցուցանիշներ արևային համակարգերի նախագծման և տեղադրման գործում՝ ապահովելով հասանելիություն Հայաստանի յուրաքանչյուր անկյունում բնակվող ֆիզիկական և իրավաբանական անձանց համար: Ընկերության գլխավոր սկզբունքը բարեխիղճ և բարձրակարգ մասնագիտական ծառայությունների մատուցումն է: Ուստի մեր փորձառու մասնագետներն իրենց աշխատանքում հիմնվում են որակի միջազգային ստանդարտների և ոլորտի լավագույն փորձի վրա՝ յուրաքանչյուր արևային համակարգի տեղադրում հարմարեցնելով մեր հաճախորդների իրական պահանջներին: