Վաճառքի մենեջեր
«Յունիքիմ» ՍՊԸ
Նկարագրություն
Ընկերությունը փնտրում է պարտաճանաչ և պատասխանատու վաճառքի մենեջերների՝ HoReCa և,կամ շինարարական և,կամ ցանցային խանութների աշխատանքային փորձով։
Պարտականություններ
- Շուկայի վերլուծության իրականացում,
- Նոր գործընկերների ակտիվ որոնում և ներգրավում,
- Գործող և պոտենցիալ գործընկերների պահանջների բացահայտում և հարաբերությունների զարգացում,
- Գործընկերների հետ բանակցությունների վարում,
- Հաճախորդների հետ կապի պահպանում,
- Պատվերների կազմում և ձևակերպում։
Պահանջներ
- Աշխատանքային փորձ մենեջերի հաստիքում առնվազն 1 տարվա / լվացող միջոցների կամ տնտեսական ոլորտում փորձը կդիտվի որպես առավելություն/,
- Շուկայի վերլուծության իրականացում,
- Նոր գործընկերների ակտիվ որոնում և ներգրավում,
- Գործող և պոտենցիալ գործընկերների պահանջների բացահայտում և հարաբերությունների զարգացու,
- Գործընկերների հետ բանակցությունների վարում,
- Հաճախորդների հետ կապի պահպանում,
- Պատվերների կազմում և ձևակերպում։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթիից շաբաթ՝ 09։00-18։00 մեկ ժամ ընդմիջմամբ։
Յունիքիմը հանդիսանում է տարբեր ոլորտների համար նախատեսված քիմիկատների խոշոր ներկրող և մեծածախ մատակարար, ինչպես նաև լվացող և ախտահանող միջոցների արտադրող ընկերություն։ Ընկերությունն ապահովում է հայկական շուկան որակյալ հումքով և արդյունավետ լուծումներով՝ հանդիսանալով բազմաթիվ ընկերությունների համար վստահելի և երկարաժամկետ մատակարար։ Առանձնանում է իր կայուն դիրքով շուկայում՝ որպես Հայաստանում քլորի խոշոր ներկրողներից մեկը՝ ապահովելով այս ռազմավարական նշանակության հումքի անխափան և վստահելի մատակարարում։ Ընկերության գործունեության հիմքում ընկած է արդյունավետ մատակարարման շղթաների խիստ կառավարումը, միջազգային ստուգված գործընկերների հետ երկարաժամկետ համագործակցությունը և որակի խիստ վերահսկումը տարբեր փուլերում։
Ավելի քան 25 տարվա փորձը հնարավորություն է տվել ձևավորել գործընկերների լայն ցանց և երկարաժամկետ համագործակցություններ, որոնք կառուցված են փոխադարձ վստահության, պրոֆեսիոնալ մոտեցման և բարձրակարգ սպասարկման վրա։ Մենք խորությամբ հասկանում ենք յուրաքանչյուր հաճախորդի կարիքները և առաջարկում ենք անհատականացված, նպատակային լուծումներ, որոնք նպաստում են նրանց բիզնեսի կայուն աճին և արտադրական արդյունավետության բարձրացմանը։
Յունիքիմը շարունակում է զարգանալ՝ համադրելով հաարուստ փորձը, նորարարական մոտեցումները և շուկայի պահանջների խորքային ըմբռնումը՝ մնալով վստահելի գործընկեր այն ընկերությունների համար, որոնք առաջնահերթություն են տալիս որակին, կայունությանը և փոխադարձ երկարաժամկետ հաջողությանը։
Ընկերության գործունեության հիմնական բնագավառներն են՝
- Արդյունաբերական քիմիկատների ներկրում
- Լվացող և կոսմետիկ միջոցների համար հումքերի ներկրում
- Ներկերի, սոսինձների, լաքերի և մածիկների ներկրում
- Լվացող, մաքրող և ախտահանող միջոցների արտադրություն
ՀՀ արտադրողին առաջարկում ենք նյութեր և հումքեր Հարավային Կորեայի, Հարավաֆրիկյան Հանրապետության, Գերմանիայի, Սինգապուրի, Իսպանիայի, Նիդեռլանդների, Չինաստանի, Հնդկաստանի, ԱՄՆ-ի, Մալազիայի, ՄԱԷ-ի, ԻԻՀ և այլ տեղական արտադրողներից, որոնք մեծ հեղինակություն են վայելում արդյունաբերական քիմիայի ոլորտում: