Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
Աշխատավայր` Կենտրոն, Երևան
Աշխատավարձ`
Ամսական 200,000-400,000 ֏
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Չի պահանջվում, Սկսնակ, Միջին, Փորձառու
Ոլորտ` Վաճառք, Առևտուր, Անշարժ Գույք
Վերջնաժամկետ`
02.07.2026

Նկարագրություն

«YERKIR» անշարժ գույքի ընկերությունը, հանդիսանալով Հայաստանի առաջատար և խոշորագույն ընկերություններից մեկը ոլորտում, փնտրում է ամբիցիոզ և պատասխանատու վաճառքի մենեջեր: Եթե սիրում եք մարդկանց հետ շփվել, հետաքրքրված եք վաճառքի ոլորտով և ուզում եք աշխատել արագ զարգացող ու ուժեղ բրենդի հետ, մենք պատրաստ ենք ձեզ վստահել մեր հաճախորդների ներգրավման և օնլայն վաճառքների կառավարումը

Կարևոր․ Վաճառքի ոլորտում աշխատանքային փորձը ցանկալի է, սակայն փորձի բացակայությունը խնդիր չէ, քանի որ մենք սիրով կսովորեցնենք աշխատանքի համար անհրաժեշտ ամեն ինչ։ Մեզ համար ամենակարևորը ձեր պատասխանատվության զգացումը, հաղորդակցվելու սերն ու պրոակտիվ լինելն է։

Պարտականություններ

  • Մուտքային հեռախոսազանգերի գրագետ պատասխանում
  • Սառը զանգերի միջոցով համագործակցությունների հաստատում
  • Հայտարարությունների մշակում,տեղադրում
  • Գնման, վաճառքի, վարձակալության հայտերի ուսումնասիրում
  • Գործակալների աշխատանքի կազմակերպում
  • Խորհրդատվության տրամադրում հեռախոսային կապի միջոցով
  • Գրասենյակի առօրյա աշխատանքների կազմակերպում

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն
  • Վաճառքի և հաճախորդների սպասարկման ոլորտում աշխատանքային փորձ և անշարժ գույքի ոլորտի հիմնական պատկերացումները կդիտվեն որպես առավելություն
  • Բարձր հաղորդակցման հմտություններ, էմպատիա և մարդկանց հետ աշխատելու բնատուր ձիրք
  • Գրագետ և ազդեցիկ տեքստեր կազմելու հմտությունը կդիտվի որպես առավելություն
  • Պատասխանատվության բարձր զգացում, ինքնակազմակերպվածություն
  • Հայերեն լեզվի գերազանց և անթերի տիրապետում (գրավոր և բանավոր)։
  • Ռուսերենի և անգլերենի իմացությունը ցանկալի է
  • Microsoft Office Excel գործիքի տիրապետում

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր՝ 6-օրյա գրաֆիկ՝ երկուշաբթի-ուրբաթ՝ 10։00-18։00, շաբաթ՝ 10:00-15:00

Ընկերության մասին
address
Աշխատակիցների քանակ
16-50
Phone
Հեռ.
091279393

Երկիր անշարժ գույքի ընկերությունը Հայաստանում զբաղվում է ռիելթորական գործունեությամբ - անշարժ գույքի առուվաճառքով և գույքի վարձակալությունների միջնորդային գործունեությամբ։Երկիր անշարժ գույքի ընկերության մասնագետներն ունեն ավելի քան 30 տարվա աշխատանքային փորձ անշարժ գույքի առք և վաճառքի շուկայում: Ընկերության մասնագետների բարձր որակավորումը երաշխավորում է մեր հաճախորդների ցանկացած բարդության խնդիրների օպերատիվ լուծումը:

 

 

 

 

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Free tea, coffee and refreshments
Անվճար սուրճ, թեյ, հյուրասիրություն
Reward system
Բոնուսային համակարգ
Trainings
Թրեյնինգներ
Company car
Ծառայողական մեքենա
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում