Վաճառքի մենեջեր
Կոլտեքս ՍՊԸ
Coltex ընկերությունը փնտրում է վաճառքի հմտություններին տիրապետող, նպատակասլաց և թիմում աշխատելու ունակություններով վաճառքի մենեջերի անձնական մեքենայով Երևանում և մարզերում։
Պարտականությունները՝
- Շուկայի եւ մրցակցային միջավայրի ուսումնասիրություն-առևտրային կետերի ճիշտ գնահատում եւ սեգմենտավորում։
- Պահանջարկի բացահայտում։
- Հաճախորդների հետ բանակցությունների վարում։
- Հաճախորդների պատվերների պատշաճ ձևակերպում։
- Վաճառքների ավելացմանն ուղղված քաղաքականության մշակում և իրագործում
- Մերչենդայզինգի իրականացում։
- Գովազդային ակցիաների իրականացման աջակցում։
- Նոր հաճախորդների ներգրավում։
Անհրաժեշտ հմտությունները՝
- Բարձրագույն կրթություն,
- Վաճառքի հմտություններ,
- Թիմում աշխատելու ունակություն,
- Անձնական մեքենայի առկայություն / B կարգի վարորդական իրավունք/:
- Աշխատանքային փորձը պարտադիր է
Հանգստյան օր՝ Կիրակի
Մեր ընդլայնվող թիմին միանալ ցանկացողները կարող են իրենց ինքնակենսագրականները ուղարկել էլ. հասցեյով:
Coltex ընկերությունը տեքստիլ արտադրական շուկայում է ավելի քան 5 տարի։Իր սպառողին է ներկայացնում բարձրորակ հումքից ստեղծված ՝հիմնականում 100%-անոց բամբակից արտադրանք: Առաջարկում ենք հագուստի հետևյալ տեսականին․ կանացի հագուստ տղամարդկանց հագուստ մանկական հագուստ կորպորատիվ համազգեստ Coltex ի ապրանքատեսականին կարող եք ձեռք բերել շուրջ 400 խանութներից: